00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցի 1700 սաներից «Թումոն» կարողացել է կապվել միայն 200-ի հետ. մյուսներին փնտրում են

© Asatur Yesayants«Թումո»
«Թումո» - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
«Թումո»
Բաժանորդագրվել
«Թումոն» մի շարք ծրագրեր է մշակել` ուղղված Արցախից բռնի տեղահանված պատանիների, երիտասարդների ու կանանց կրթության ու զբաղվածության ապահովմանը։ Ծրագրերի մասին Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է ներկայացրել «Թումոյի» հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ոչ միայն փնտրում է իր արցախցի սաներին` նրանց ՀՀ–ում կրթական ծրագրերում վերականգնելու համար, այլև բաց է արցախցի նոր սաների ու նոր դասընթացավարների առաջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Թումոյի» հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։
Նա խոսքով` «Թումոն» Արցախում 1700 սան ու դասավանդող է ունեցել, որոնցից կարողացել է Հայաստանում գտնել ու կրթական ծրագրերում ներգրավել ընդամենը 200–ին։
«Մենք իրենց սպասում ենք, փնտրում ենք, բայց երբ զանգահարում ենք, բոլորի հեռախոսները և համարները չէ, որ միացած են։ Առաջին օրերին մենք, Կոռնիձորում մեր թիմակիցներին դիմավորելով, նրանց ճանապարհում էինք նախապես իրենց համար վարձակալած բնակության վայրերը։ Ունեինք մի պատանի, որը դեռ ճանապարհից` Կոռնիձորից, մեզ զանգահարեց ու ասաց. «Ես գալիս եմ, Երևանում եմ ապրելու, կարո՞ղ եմ նորից գալ «Թումո»»,– պատմեց Բուդաղյանը` հավելելով, որ իրենց համար խիստ հուզիչ է, որ երեխաները նույնիսկ իրենց վերապրած սթրեսի մեջ հետ չեն կանգնել սովորելու ցանկությունից։
«Թումոն» իր հերթին փորձում է օգնել երեխաներին հաղթահարել նրանց բաժին հասած դառնությունները։ «Թումո–Հայաստան» ծրագրի շրջանակում մշակված «Թումոն` Արցախի պատանիների համար» ծրագիրը նախատեսված է ոչ միայն արցախցի թումոյականների, այլև 12-18 տարեկան արցախցի բոլոր այն պատանիների համար, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվել «Թումոյի» ընտանիքում։
«Որպես կառույց, որտեղ պատանիների հետ աշխատելու տասնյակ տարիների մեծ փորձ ունեն, նրանց լավ ճանաչում են, մենք ուզում ենք փորձել օգնել արցախցի պատանիներին ոչ միայն նոր միջավայրում գտնել իրենց, ոչ միայն մի փոքր թեթևացնել իրենց հոգսը` նոր տեղում կյանքը զրոյից սկսելու, այլև ուժեղացնենք իրենց, որովհետև միասին պետք է նոր երկիր կառուցենք։ Իսկ պատանիները հիմա ամենաազդված սերունդն են։ Բայց նրանք նաև ունեն ամենամեծ ներուժը` հնարավորինս շուտ վերականգնվելու ու հզորանալու»,– ասաց մեր զրուցակիցը։
Հոգեբանական ծանր վիճակ վերապրած երեխաների հետ աշխատելու համար «Թումոյի» աշխատակիցները հիմնվում են ոչ միայն իրենց տարիների փորձի վրա, այլև արդեն խորհրդակցում են մասնագետների հետ` հասկանալու, թե ինչպես պետք է աշխատել երեխաներին ոչ միայն էլ ավելի չվնասելու, այլև օգնելու համար՝ հնարավորինս շուտ հաղթահարելու առաջացած հոգեբանական խնդիրները։
Երեխաների համար նախատեսված կրթական ծրագրերից բացի, Զառա Բուդաղյանի խոսքով, կենտրոնն ընդլայնել է նաև դասընթացավար–մարզիչների համար նախատեսված մասնագիտական պատրաստման ծրագիրը` արցախցի 21 տարեկանից բարձր երիտասարդների համար։
«6-ամսյա ծրագրի ընթացքում մեր ուսանողները նաև կրթաթոշակ են ստանալու։ Մենք հոգում ենք նրանց կացության ծախսերը։ Ծրագիրը 2 փուլով ավարտելուց հետո 3-րդ փուլում արդեն պայմանագիր են կնքում և անցնում են աշխատանքի «Թումոյի» տարբեր կենտրոններում` որպես դասընթացավարներ, մարզիչներ»,– հայտնեց Բուդաղյանը։
Արցախից բռնի տեղահանվածները ևս կարող են նպաստել տնտեսական ակտիվության ցուցանիշին․ Քթոյան
Արցախից բռնի տեղահանված կանանց ծրագիրն էլ նախատեսված է ձեռագործ աշխատանքով զբաղվող կանանց համար։ Հատուկ տեսահոլովակների միջոցվ նրանք հնարավորություն կստանան կատարելագործել իրենց հմտությունները կամ զրոյից սովորել, օրինակ, հելունագործություն կամ այլ ձեռագործ աշխատանք։ Իսկ պատրաստի աշխատանքները «Թումո» կենտրոնի միջոցով կվաճառվեն, դրանց հեղինակներն էլ կվարձատրվեն կատարած աշխատանքի դիմաց։
Կենտրոնի ծրագրերով ու առաջակներով հետաքրքրված արցախցիներին «Թումոյի» հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը խորհուրդ է տալիս այցելել tumo.org կայք կամ զանգահարել 010 39 84 13 հեռախոսահամարով։
Լրահոս
0