https://arm.sputniknews.ru/20231012/pakhstakanneri-kariqneri-verhanman-anhrazheshtutjun-ka-handipum-agnum-67200189.html
Փախստականների կարիքների վերհանման անհրաժեշտություն կա. հանդիպում ԱԳՆ–ում
Փախստականների կարիքների վերհանման անհրաժեշտություն կա. հանդիպում ԱԳՆ–ում
Sputnik Արմենիա
ԱԳ փոխնախարարն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալին։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T17:43+0400
2023-10-12T17:43+0400
2023-10-12T17:43+0400
արցախ
բռնի տեղահանված
տեղահանված
կարմիր խաչ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67200695_0:0:771:434_1920x0_80_0_0_352fd28af1f40acdd3acee450d39c48d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։«Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը»,–նշվում է հաղորդագրությունում։Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիային ցուցաբերված աջակցության համար:Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67200695_7:0:607:450_1920x0_80_0_0_d6cf40da992417709fb21fc2993446d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, տեղահանված, կարմիր խաչ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախ, բռնի տեղահանված, տեղահանված, կարմիր խաչ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Փախստականների կարիքների վերհանման անհրաժեշտություն կա. հանդիպում ԱԳՆ–ում
ԱԳ փոխնախարարն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։ Այս մասին տեղեկանում ենք
ԱԳՆ լրատվական ծառայությունից։ «Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը»,–նշվում է հաղորդագրությունում։
Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիային ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։