00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օտարերկրացիները կկարողանան դուրս գալ Գազայից. Իսրայելն ու Եգիպտոսը համաձայնության են եկել

© AP Photo / Erik MarmorԻսրայել
Իսրայել - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Իսրայել
Բաժանորդագրվել
Կայքի տեղեկություններով` Գազայի հատվածում ավելի քան 500 ամերիկացի և այլ օտարերկրյա քաղաքացի կա։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու Եգիպտոսը համաձայնության են եկել, որպեսզի անվտանգ միջանցք բացվի Գազայի հատվածում գտնող օտարերկրյա քաղաքացիների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Axios» կայքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսը չի ցանկանում միջանցք բացել Գազայի հատվածից պաղեստինցի փախստականների համար:
«Իսրայելն ու Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են հասել ամերիկացիների և այլ օտարերկրյա քաղաքացիների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցում», - «Axios»-ին ասել են ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները:
Ըստ կայքի` Գազայի հատվածում ավելի քան 500 ամերիկացի և այլ օտարերկրյա քաղաքացի կա, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ և լրագրողներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը
Լրահոս
0