00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի դատարանը դեռ ժամանակ ունի կանխելու ԼՂ հայերի հարկադիր տեղահանումն անշրջելի դառնալը

© Photo : Screenshot / UN TVԵղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Եղիշե Կիրակոսյան
Բաժանորդագրվել
Եղիշե Կիրակոսյանը վստահ է, որ դատարանի միջանկյալ միջոցները կարող են նաև շինծու մեղադրանքներից պաշտպանել ԼՂ–ի առևանգված ռազմաքաղաքական առաջնորդներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արդարադատության միջազգային դատարանը դեռ ժամանակ ունի կանխելու էթնիկ հայերի հարկադիր տեղահանումն անշրջելի դառնալը։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` դիմելով դատարանի ներկայացուցիչներին։
«Դուք կարող եք պահպանել այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ–ում, ինչպես նաև նրանց, որոնք առևանգվել են և ազատազրկված են Ադրբեջանի բանտերում»,– նշեց Կիրակոսյանը։
Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով փորձել հիմնավորել իր կողմից կոնվենցիայի խախտումները:
«Տվյալ հանգամանքներում ԼՂ հայազգիների իրավունքները պաշտպանող աներկբա միջազգային միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել այն էթնիկ զտումը, որն Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը և անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և կանխել դրա իսպառ ջնջումը. մի բան, որ արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Ադրբեջանի այլ մասերում»,– ասաց նա։
Հայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից. 34 երկրի հայտարարությունը
Եղիշե Կիրակոսյանը վստահ է, որ դատարանի միջանկյալ միջոցները կարող են նաև շինծու մեղադրանքներից պաշտպանել ԼՂ–ի առևանգված ռազմաքաղաքական առաջնորդներին։
Սակայն նա զգուշացնում է, որ եթե դատարանի որոշման մեջ ինչ որ անորոշություն լինի, ապա Ադրբեջանը դա կշահարկի և կապահովի ԼՂ–ում էթնիկ հայկական ներկայության և պատմության վերջնական ոչնչացումը։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 29–ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։
Լրահոս
0