https://arm.sputniknews.ru/20231012/kgmsn-um-jvonesko-i-nerkajacucichi-het-qnnarkvel-en-lghic-brni-teghahanutjan-hetevanqnery-67179277.html
ԿԳՄՍՆ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանության հետևանքները
ԿԳՄՍՆ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանության հետևանքները
Sputnik Արմենիա
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի... 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T12:15+0400
2023-10-12T12:15+0400
2023-10-12T15:11+0400
յունեսկօ
արթուր մարտիրոսյան
բռնի տեղահանված
արցախ
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67177078_45:0:756:400_1920x0_80_0_0_71f35fa7ee44a4622afa0f205ce06995.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:Նշենք, որ փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով: Հայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից. 34 երկրի հայտարարությունըԱրթուր Մարտիրոսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ, և այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:Մարտիրոսյանը մտահոգիչ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգի և գույքագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ չի ապահովվել:Նախարարի տեղակալը նաև ասել է, որ ակնկալում են հասցեական գործողություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որոնք կնպաստեն մի շարք խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև կճնշեն Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը։Նախարարի տեղակալը միաժամանակ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր դերը կրթության բովանդակության մոնիտորինգի մեջ՝ մասնավորապես ներկայացնելով Ադրբեջանի ուսումնական հաստատությունների բովանդակության մեջ հայատյացության առկայությունը։Սոբհի Տավիլը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության անընդհատության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերին:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67177078_134:0:667:400_1920x0_80_0_0_95165e8e578a11e7f881ecb9a75611bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յունեսկօ, արթուր մարտիրոսյան, բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կրթություն
յունեսկօ, արթուր մարտիրոսյան, բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կրթություն
ԿԳՄՍՆ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանության հետևանքները
12:15 12.10.2023 (Թարմացված է: 15:11 12.10.2023) Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, մասնավորապես կրթության իրավունքի առաջնային ապահովման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:
Նշենք, որ փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ, և այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:
Մարտիրոսյանը մտահոգիչ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգի և գույքագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ չի ապահովվել:
Նախարարի տեղակալը նաև ասել է, որ ակնկալում են հասցեական գործողություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որոնք կնպաստեն մի շարք խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև կճնշեն Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը։
«2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո արձանագրվել են հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված շուրջ 50 վանդալիզմի և խեղաթյուրման դեպքեր, որոնք Ադրբեջանն իրականացրել է իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկիրառի իր բացառիկ մանդատը՝ կանխարգելելու նմանօրինակ դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է»,–ասել է նա։
Նախարարի տեղակալը միաժամանակ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր դերը կրթության բովանդակության մոնիտորինգի մեջ՝ մասնավորապես ներկայացնելով Ադրբեջանի ուսումնական հաստատությունների բովանդակության մեջ հայատյացության առկայությունը։
Սոբհի Տավիլը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության անընդհատության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: