00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռետորաբանության մեղմացումը դիրքորոշման փոփոխություն չէ. Փաշինյանի մեսիջները ՌԴ–ին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում մի շարք մեսիջներ հղեց Ռուսաստանին: Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն առանձնացրել և մեկնաբանել է դրանցից մի քանիսը:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից տպավորություն ստեղծվեց, թե նա մեղմացրել է ռազմավարական դաշնակցի (ՌԴ-ի) նկատմամբ հռետորաբանությունը, բայց դա չի նշանակում, որ նա փոխել է մի շարք առանցքային թեմաների շուրջ իր դիրքորոշումը: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Փաշինյանի արած մի շարք հայտարարությունները։
Վերջին հարցազրույցում վարչապետը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը և Ռուսաստանի հետ հարաբերությունները չի վերանայում: Դրա մասին է վկայում այն, որ Երևանը չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերից։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ խնդիրը ոչ թե Երևանի և Մոսկվայի միջև շփումներն են, այլ գլոբալ ուժերի հարաբերությունները:
Միքայելյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ անկախության ամբողջ ընթացքում երկիրը արտաքին քաղաքականության մեջ կոմպլեմենտարիզմ է որդեգրել՝ համատեղելով Արևմուտքի և ՌԴ-ի հետ հարաբերությունները: Սխալ կլիներ Հայաստանի արտաքին քաղաքականությունը «ռուսամետ» կամ «արևմտամետ» անվանել։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չի կարողանա լիարժեք փոխարինել Ռուսաստանին տարածաշրջանում, և միակ «հարմար» թեկնածուն Թուրքիան է:
Այս առումով նա անիրատեսական է անվանում վեկտորի փոփոխության հնարավորությունը, քանի որ Հայաստանը չի կարող ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի մաս դառնալ:
«Այդ հայտարարությունն արվեց ավելի շատ արտաքին լսարանի, ռուսական կողմի համար։ Գուցե վարչապետը հասկացել է, որ Ռուսաստանը զգայուն է հայտարարությունների տոնի, ձևաչափի և ուղղվածության նկատմամբ, և այդ պատճառով որոշել է մեղմել հռետորաբանությունը։ Մյուս կողմից չի բացառվում, որ նա վախենում է դաշնակցի ճնշումներից»,- կարծում է Միքայելյանը։
Այնուամենայնիվ, հարաբերությունների էությունը չի փոխվել. այդ մասին է վկայում Հայաստանի՝ ինտեգրացիոն միավորումների որոշ միջոցառումների մասնակցությունից հրաժարվելը, ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչին հետ կանչելը և մի շարք այլ հանգամանքներ: Ուստի պետք է դատել ոչ թե հռետորաբանությամբ, այլ ինստիտուցիոնալ փոփոխությունների առկայությամբ կամ բացակայությամբ։
Ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական կողմին, ապա, փորձագետի կարծիքով, չնայած առկա դժվարություններին` իրավիճակն այնքան չի խորացել, որ դրա վրա բացասաբար ազդի։ Դրա վկայությունն է այն, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը չի դադարեցվել։ Ու թեև որոշակի ապրանքային խմբերիհետ խնդիրներ կան, դրանք համակարգված և համալիր բնույթ չեն կրում։ Նման օրինակներից մեկը հայկական կոնյակով բեռնված սովորական բեռնատարն էր։
Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հավաստիացրեց, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի: Նա ընդգծեց, որ ընթացակարգային խնդիրներ վաղուց էին առաջացել, սակայն դրանք, նրա խոսքով, արդեն լուծված են: Միքայելյանը չի բացառում, որ այս ամբողջ պատմության մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ կա՝ հաշվի առնելով Մոլդովայից և Վրաստանից գինիների արտահանման արգելքի հետ կապված փորձը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը միայն ԵԱՏՄ անդամակցության հաշվին տարեկան 1-1,5 տոկոս տնտեսական աճ է ապահովում: Իսկ վերջին երկու տարիների իրադարձությունների ֆոնին (ռելոկանտների ներհոսք, ներդրումներ, բիզնեսի տեղափոխում Հայաստան) պետբյուջե լրացուցիչ 1-1, 5 մլրդ դոլար է մուտք գործել։
Հայաստանը հետևողականորեն խզում է կապերը ՌԴ-ի հետ. Արթուր Խաչիկյան
Լրահոս
0