https://arm.sputniknews.ru/20231012/hhn-havanutjun-tvec-eatm-elektrvonajin-arevtri-operatvorneri-masin-nakhagtsin-67176014.html
ՀՀ–ն հավանություն տվեց ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի օպերատորների մասին նախագծին
ՀՀ–ն հավանություն տվեց ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի օպերատորների մասին նախագծին
Sputnik Արմենիա
Օպերատորը պետք է ապահովագրի փոխադրման ընթացքում ապրանքների փչացման կամ կորստի ռիսկը: Այս դեպքում գնորդին ապահովագրություն կվճարվի: 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T11:18+0400
2023-10-12T11:18+0400
2023-10-12T11:19+0400
հայաստան
առևտուր
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/526/11/5261130_0:0:1600:901_1920x0_80_0_0_155be015b02be8e59ea7c3dcce4272ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Նախագիծը կներկայացվի խորհրդարան:Արձանագրությունը նախատեսում է, որ էլեկտրոնային առևտրով պատվիրվող ապրանքների առաքումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից դուրս, իրավունք կունենան իրականացնել միայն ազգային ռեեստրներում ընդգրկված օպերատորները:Ռեեստրում ընդգրկվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ սեփականության կամ կառավարման ներքո գտնվող տարածքներ ապրանքների ժամանակավոր պահպանման համար` ներառյալ միջազգային փոստային փոխանակման կետերում, ինչպես նաև մաքսային պահեստներում: Բացի այդ, օպերատորը պետք է պայմանագիր ունենա փոխադրման ընթացքում ապրանքների փչացման կամ կորստի դեպքում իր պատասխանատվության ռիսկը ապահովագրելու մասին: Այս դեպքում գնորդին ապահովագրություն կվճարվի:ԵԱՏՄ–ում գործազրկությունը կրճատվել է 15, ՀՀ–ում` մինչև 3,3 տոկոսովՕպերատորն իրավունք չունի հրապարակել իր հաճախորդների գնումների մասին տվյալները, ընդ որում` նա իրավունք ունի երկրի մաքսային մարմիններին հաշվետվություն ներկայացնել տեղափոխվող ապրանքների մասին։ Բացի այդ, օպերատորը պետք է ապահովի ապրանքների անվտանգությունը և թույլ չտա կողմնակի անձանց մուտք գործել պահեստավորման վայրեր:Երկրները կարող են իրենց մոտ ներդնել էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտը` ռեեստրի ստեղծման և դրանում առաջին օպերատորի ընդգրկման օրվանից 6 ամսվա ընթացքում:2022 թ–ին ԵԱՏՄ երկրներում պետգնումների շուկան ավելացել է ավելի քան 20 տոկոսով. Սուլթանով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/526/11/5261130_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e391e3fc47a70f3937886764755e02fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առևտուր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հհ կառավարություն
հայաստան, առևտուր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հհ կառավարություն
ՀՀ–ն հավանություն տվեց ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի օպերատորների մասին նախագծին
11:18 12.10.2023 (Թարմացված է: 11:19 12.10.2023) Օպերատորը պետք է ապահովագրի փոխադրման ընթացքում ապրանքների փչացման կամ կորստի ռիսկը: Այս դեպքում գնորդին ապահովագրություն կվճարվի:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Նախագիծը կներկայացվի խորհրդարան:
Արձանագրությունը նախատեսում է, որ էլեկտրոնային առևտրով պատվիրվող ապրանքների առաքումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից դուրս, իրավունք կունենան իրականացնել միայն ազգային ռեեստրներում ընդգրկված օպերատորները:
Ռեեստրում ընդգրկվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ սեփականության կամ կառավարման ներքո գտնվող տարածքներ ապրանքների ժամանակավոր պահպանման համար` ներառյալ միջազգային փոստային փոխանակման կետերում, ինչպես նաև մաքսային պահեստներում: Բացի այդ, օպերատորը պետք է պայմանագիր ունենա փոխադրման ընթացքում ապրանքների փչացման կամ կորստի դեպքում իր պատասխանատվության ռիսկը ապահովագրելու մասին: Այս դեպքում գնորդին ապահովագրություն կվճարվի:
Օպերատորն իրավունք չունի հրապարակել իր հաճախորդների գնումների մասին տվյալները, ընդ որում` նա իրավունք ունի երկրի մաքսային մարմիններին հաշվետվություն ներկայացնել տեղափոխվող ապրանքների մասին։ Բացի այդ, օպերատորը պետք է ապահովի ապրանքների անվտանգությունը և թույլ չտա կողմնակի անձանց մուտք գործել պահեստավորման վայրեր:
Երկրները կարող են իրենց մոտ ներդնել էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտը` ռեեստրի ստեղծման և դրանում առաջին օպերատորի ընդգրկման օրվանից 6 ամսվա ընթացքում: