00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջորդ շաբաթ ՀՀ կառավարությունը ևս 7.5 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածը Գորիսում
Արցախից բռնի տեղահանվածը Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Արցախից բռնի տեղահանվածը Գորիսում
Բաժանորդագրվել
ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ 300 մլն դրամ կհատկացվի` ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եկող շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարությունը կհատկացնի ևս 7.5 մլրդ դրամ ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ այդ գումարն իր մեջ կներառվի նաև 100-հազարական դրամների այն լրացուցիչ ֆինանսավորումը, որը առաջիկայում նախատեսնում են փոխանցել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ 300 մլն դրամ կհատկացվի, քանի որ ըստ ՀՀ մարզային բաշխվածության` ԼՂ–ից բռնի տեղահանվածների ամենամեծ թիվն այստեղ է։
Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը մարզերին կառավարության կողմից արդեն իսկ հատկացվել է 1 մլրդ 360 մլն դրամ։
«Այս գումարներն ուղղվում են հյուրանոցների համար վճարելուն, սննդի, հիգիենիկ պարագաների ձեռքբերման, երեխաներին գրենական պիտույքներ տրամադրելու և այլ կարիքները հոգալու համար»,– ընդգծեց նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ հանրագումարով` այս 300 մլն դրամը ներառյալ, արդեն 9 մլրդ 360 մլն դրամ է հատկացվել մարզերին, որից 8 մլրդը վերաբերում էր միանվագ 100-հազարական դրամ հրատապ աջակցությանը, իսկ մյուս մասը՝ մարզպետարանների միջոցով բռնի տեղահանվածների կեցության և սննդի հետ կապված ծախսերը փոխհատուցելուն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0