https://arm.sputniknews.ru/20231012/hajastany-hetevvoghakanvoren-khzum-e-kapery-rd-i-het-artur-khachikjan-67159761.html
Հայաստանը հետևողականորեն խզում է կապերը ՌԴ-ի հետ. Արթուր Խաչիկյան
Հայաստանը հետևողականորեն խզում է կապերը ՌԴ-ի հետ. Արթուր Խաչիկյան
Sputnik Արմենիա
Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար, ըստ քաղաքագետի, Հայաստանը պատրաստ է նոր զիջումներ անել Ադրբեջանին: 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T08:55+0400
2023-10-12T08:55+0400
2023-10-12T08:55+0400
նիկոլ փաշինյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
արթուր խաչիկյան
ռուսաստան
ադրբեջան
արցախ
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34220079_0:0:2949:1659_1920x0_80_0_0_b8a071d91d241ce6ee2b10581f289e7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը քայլ առ քայլ խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը։Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին:Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանը «ոչինչ չի չեղարկել ՌԴ-ի հետ հարաբերություններում, ոչ մի տեղից դուրս չի եկել» և արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, ապա, Խաչիկյանի խոսքով, դա հայաստանյան իշխանությունների ոճն է՝ մի բան հայտարարել, բայց ուրիշ բան անել։Երկրի ղեկավարությունը, նրա խոսքով, պարբերաբար հակասական հայտարարություններով է հանդես գալիս։ Սակայն նրանք երազում են «Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից»։«Նրանք, իհարկե, կհերքեն դա, բայց բավական է նայել նրանց քայլերին։ 3000 տարվա մեջ առաջին անգամ իշխանություններին հաջողվեց Լեռնային Ղարաբաղը թողնել առանց հայերի և հայտարարել, որ այնտեղ տեղի ունեցող էթնիկ զտումներն ու Ցեղասպանությունը Հայաստանի կառավարությանը չեն վերաբերում, և որ դրանով պետք է զբաղվի երրորդ կողմը», - ասաց Խաչիկյանը։ Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մեկնում Բիշքեկ. ՌԴ նախագահի օգնականՔաղաքագետը նշեց՝ իհարկե ցանկալի կլիներ վերացնել Հայաստանի բոլոր դիվանագիտական սխալները ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի և այլ երկրների հետ հարաբերություններում: Սակայն, ըստ Խաչիկյանի, ներկայիս կառավարությունը դրա համար մի կողմից ոչ կոմպետենտ է և ոչ գործունակ, մյուս կողմից՝ քայլ առ քայլ գնում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ուղղությամբ:Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին՝ Երևանն ընդունեց Հռոմի ստատուտը, երկրում հակառուսական քարոզչություն է ընթանում, որը ֆինանսավորվում է կառավարությանը մոտ կանգնած մարդկանց կողմից։Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ՌԴ միջնորդությանը այլընտրանք կարող են դառնալ արտգործնախարարների ուղիղ բանակցությունները, ապա, Խաչիկյանի խոսքով, այդ տարբերակը Հայաստանին կարող է ձեռնտու լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանում Մոսկվայի դերը նվազեցնելու Երևանի ձգտումը:Հերթական անգամ ռուսական միջնորդությունը մերժելով՝ Հայաստանի իշխանությունները, ըստ քաղաքագետի, կարող են հերթական զիջումների գնալ. հնարավոր է, որ դրանք լինեն նախկին անկլավները, իսկ հետո նաև «Զանգեզուրի միջանցքը»։«Ադրբեջանի համար ուղիղ բանակցություններն ավելի շահավետ են, քանի որ Հայաստանի իշխանությունները մշտապես զիջումների են գնում, պարտվում են»,-ասաց Խաչիկյանը:Ալիևը, այսօր Բաքվում ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին, հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությունից Երևանի հրաժարվելու դեպքում այլընտրանք կարող են դառնալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև ուղղակի բանակցությունները:
ադրբեջան
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34220079_0:0:2503:1877_1920x0_80_0_0_9b06710cd2ef6112da1045d84d585ec8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), արթուր խաչիկյան, ռուսաստան, ադրբեջան, արցախ, արևմուտք
նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), արթուր խաչիկյան, ռուսաստան, ադրբեջան, արցախ, արևմուտք
Հայաստանը հետևողականորեն խզում է կապերը ՌԴ-ի հետ. Արթուր Խաչիկյան
Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար, ըստ քաղաքագետի, Հայաստանը պատրաստ է նոր զիջումներ անել Ադրբեջանին:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը քայլ առ քայլ խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ,
Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին:
«Սա իշխանությունների հետևողական գիծն է, այլ երկրների կողմից նրանց առջև դրված խնդիրն է՝ մերժել Ռուսաստանի հետ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց։ Հայաստանը պետք է դուրս գա ՌԴ-ի հետ կապված բոլոր գործընթացներից, կազմակերպություններից, հանձնի ամեն ինչ և ենթարկվի Թուրքիային»,-ասաց Խաչիկյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանը «ոչինչ չի չեղարկել ՌԴ-ի հետ հարաբերություններում, ոչ մի տեղից դուրս չի եկել» և արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, ապա, Խաչիկյանի խոսքով, դա հայաստանյան իշխանությունների ոճն է՝ մի բան հայտարարել, բայց ուրիշ բան անել։
Երկրի ղեկավարությունը, նրա խոսքով, պարբերաբար հակասական հայտարարություններով է հանդես գալիս։ Սակայն նրանք երազում են «Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից»։
«Նրանք, իհարկե, կհերքեն դա, բայց բավական է նայել նրանց քայլերին։ 3000 տարվա մեջ առաջին անգամ իշխանություններին հաջողվեց Լեռնային Ղարաբաղը թողնել առանց հայերի և հայտարարել, որ այնտեղ տեղի ունեցող էթնիկ զտումներն ու Ցեղասպանությունը Հայաստանի կառավարությանը չեն վերաբերում, և որ դրանով պետք է զբաղվի երրորդ կողմը», - ասաց Խաչիկյանը։
Քաղաքագետը նշեց՝ իհարկե ցանկալի կլիներ վերացնել Հայաստանի բոլոր դիվանագիտական սխալները ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի և այլ երկրների հետ հարաբերություններում: Սակայն, ըստ Խաչիկյանի, ներկայիս կառավարությունը դրա համար մի կողմից ոչ կոմպետենտ է և ոչ գործունակ, մյուս կողմից՝ քայլ առ քայլ գնում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ուղղությամբ:
Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին՝ Երևանն ընդունեց Հռոմի ստատուտը, երկրում հակառուսական քարոզչություն է ընթանում, որը ֆինանսավորվում է կառավարությանը մոտ կանգնած մարդկանց կողմից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ՌԴ միջնորդությանը այլընտրանք կարող են դառնալ արտգործնախարարների ուղիղ բանակցությունները, ապա, Խաչիկյանի խոսքով, այդ տարբերակը Հայաստանին կարող է ձեռնտու լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանում Մոսկվայի դերը նվազեցնելու Երևանի ձգտումը:
Ընդ որում, նրա խոսքով, հայկական կողմը բանակցությունները ձախողում է ձախողման հետևից։ Արևմտյան հարթակն ընտրելով՝ Հայաստանը հանձնեց Լեռնային Ղարաբաղը՝ այն Ադրբեջանի մաս ճանաչելով, ինչին հաջորդեց հայերի էթնիկ զտումը։
Հերթական անգամ ռուսական միջնորդությունը մերժելով՝ Հայաստանի իշխանությունները, ըստ քաղաքագետի, կարող են հերթական զիջումների գնալ. հնարավոր է, որ դրանք լինեն նախկին անկլավները, իսկ հետո նաև «Զանգեզուրի միջանցքը»։
«Ադրբեջանի համար ուղիղ բանակցություններն ավելի շահավետ են, քանի որ Հայաստանի իշխանությունները մշտապես զիջումների են գնում, պարտվում են»,-ասաց Խաչիկյանը:
Ալիևը, այսօր Բաքվում ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին, հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությունից Երևանի հրաժարվելու դեպքում այլընտրանք կարող են դառնալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև ուղղակի բանակցությունները: