Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 6 բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի առաջնությունում
17:28 12.10.2023 (Թարմացված է: 17:47 12.10.2023)
Բաժանորդագրվել
Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել Հայաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ է մտնում 6 մարզիկով ` ապահովելով նույնքան մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց Ռուսլան Ասլիկյանը, որը շատ մեծ առավելությամբ հաղթեց սլովակ Տիբոր Կատոնային»,–գրում է ֆեդերացիան։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Չեռնոգորիա են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ).
Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին:
