https://arm.sputniknews.ru/20231012/despanutjuny-cucakagrum-e-israjelic-hajastan-veradarnalu-cankutjun-unecvogh-andzanc-67187636.html
Դեսպանությունը ցուցակագրում է Իսրայելից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող անձանց
Դեսպանությունը ցուցակագրում է Իսրայելից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող անձանց
Sputnik Արմենիա
Նրանք, ովքեր ցանկանում են Իսրայելից վերադառնալ Հայաստան, պետք է անձնագրի պատճենն ուղարկեն դեսպանության էլեկտրոնային հասցեին։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T14:18+0400
2023-10-12T14:18+0400
2023-10-12T14:19+0400
իսրայել
հայաստան
դեսպանատուն
պաղեստին
գազայի հատված
չվերթ
անձնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/66999516_0:105:1600:1005_1920x0_80_0_0_32b78c402290e39f791e5d3d62ea2aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցակագրում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Իսրայելից վերադառնալ Հայաստան։Նշվում է, որ կցուցակագրվեն նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք:Չվերթի առկայության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/66999516_104:0:1527:1067_1920x0_80_0_0_c637fc0c37cdbac4de55ffffd6c1a1e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հայաստան, դեսպանատուն, պաղեստին, գազայի հատված, չվերթ, անձնագիր
իսրայել, հայաստան, դեսպանատուն, պաղեստին, գազայի հատված, չվերթ, անձնագիր
Դեսպանությունը ցուցակագրում է Իսրայելից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող անձանց
14:18 12.10.2023 (Թարմացված է: 14:19 12.10.2023) Նրանք, ովքեր ցանկանում են Իսրայելից վերադառնալ Հայաստան, պետք է անձնագրի պատճենն ուղարկեն դեսպանության էլեկտրոնային հասցեին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցակագրում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Իսրայելից վերադառնալ Հայաստան։
«Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձնագրի պատճենը, առկայության դեպքում` նաև Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը»,– ասված է դեսպանության տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ կցուցակագրվեն նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք:
Չվերթի առկայության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։