00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չճանաչվածների վերջը. Գազան էլ կվերանա՞ Արցախի նման

© AP Photo / Hassan EslaiahՊաղեստինցիներ
Պաղեստինցիներ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Պաղեստինցիներ
Բաժանորդագրվել
Կա այսպիսի վարկած։ Մի ժամանակ միջազգայնագետները սկսեցին քննարկել չճանաչված կազմավորումներին որևէ ընդունելի կարգավիճակ շնորհելու հարցը, որովհետև, իրոք, տարօրինակ իրավիճակ է՝ գոյություն ունի տարածք, որի բնակիչները ընտրել են խորհրդարան, նախագահ, տեղական մարմիններ, ունեն ոստիկանություն և բանակ, բայց միջազգային հանրությունը ձեռքով փակում է աչքերը և ասում՝ ես չեմ տեսնում, ուրեմն նման բան չկա։
Համաձայնե՛ք` շատ ծանոթ երևույթ է՝ անընդհատ ձև եմ անում, թե այսինչ պրոբլեմը չեմ տեսնում այնքան ժամանակ, մինչև այդ պրոբլեմը գալիս ու թակում է իմ տան դուռը։
Սակայն, ցավոք, չճանաչված կազմավորումների կարգավիճակը հստակեցնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և այժմ կարծես թե հաղթանակում է ամենապարզունակ, կարելի է ասել նույնիսկ՝ ստալինյան մոտեցումը. չկա չճանաչված հանրապետություն՝ չկա պրոբլեմ։
Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ հենց այս մոտեցման առաջին զոհը դարձավ Արցախը։ Համենայնդեպս, Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերացումն ընդունվեց զարմանալի պատրաստակամությամբ և ըմբռնումով, իսկ տարբեր պետությունների և միջազգային կառույցների անատամ հայտարարությունները ունակ չէին կոծկելու դրանց տակ թաքնված համընդհանուր տրամադրությունը՝ կատարվածը ցավալի է, բայց գոնե այս մի գլխացավանքից պրծանք։
Չճանաչվածների վե՞րջը. արդյոք Գազան էլ կվերանա՞ Արցախի նման
Հիմա շատերը հարց են տալիս՝ արդյոք հաջորդը Գազայի հատվածը չէ՞։ Իհարկե, առիթը կա։ Միանգամայն կարելի է հասկանալ այն իսրայելցիներին, որոնք, դիտելով անընդհատ ցուցադրվող կադրերը, թե ինչպես են պաղեստինցի զինյալները փողոցներում կամ տներում սպանում իրենց հայրենակիցներին, բացականչում են՝ Գազան ընդհանրապես պետք է վերացնել աշխարհի երեսից, որպեսզի կատարվածը դաս լինի բոլոր արաբների համար և այլևս չկրկնվի երբեք։ Ուրեմն ինչ՝ լայնածավալ պատերա՞զմ։
Իսկ ի՞նչ հետևանքներ ունեցան այն պատերազմները, որոնք Միացյալ Նահանգները սանձազերծեց Աֆղանստանում և Իրաքում, հարցնում է Բելգիայում լույս տեսնող «EUobserver» պարբերականի մեկնաբանը՝ հիշեցնելով` Աֆղանստանում ի վերջո իշխանության եկան թալիբները, որոնք արգելեցին բոլոր կուսակցությունները, իսկ Իրաքում ստեղծվեց այսպես կոչված Իսլամական պետությունը, որի դաժանությունները ցնցել են ողջ աշխարհը։ Հիմնվելով այս տխուր փորձի վրա` քաղաքագետները զգուշացնում են իսրայելցիներին՝ նույնիսկ հողին հավասարեցնելով ողջ Գազան, դուք Համասի գաղափարախոսությանը վերջ չեք կարող տալ։
Ինչու Իսրայելը չկանխեց պաղեստինցիների հարձակումը
Երկրորդ զսպող հանգամանքը պատանդներն են։ Նրանց թվում հաստատ կան այլ երկրների քաղաքացիներ, որովհետև զինյալների թիրախներից մեկը Գազայի սահմանի մոտ անցկացվող երաժշտական փառատոնն էր, որին ներկա էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրեր։ Հիմա պատկերացրեք, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային հարձակում է ձեռնարկում Գազայում՝ վտանգելով այդ մարդկանց կյանքը։ Տարբեր երկրների խիստ բացասական արձագանքը կարելի է կանխատեսել։
Երրորդ։ Գաղտնիք չէ, որ Իսրայելը տարածաշրջանում բարեկամներ չունի։ Նույնիսկ Եգիպտոսի և Հորդանանի բնակիչները չեն հավանում Իսրայելի հետ դեռ 70-ական թվականներին կնքված խաղաղության պայմանագրերը։ Վերջին տարիներին, սակայն, իրավիճակը սկսվել է փոխվել, տնտեսական համաձայնագրեր են կնքվել Արաբական էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի և Մարոկոյի հետ։ Այսօր, օրինակ, Դուբայի խանութներում կարող եք գնել իսրայելական ապրանքներ, ինչը նախկինում անհնար էր։ Դժվար չէ կանխատեսել, որ եթե հիմա Իսրայելը լայնածավալ պատերազմ սկսի Գազայի հատվածում, այն կդատապարտեն բոլոր արաբական երկրները, այսինքն` նշմարվող մերձեցումը վայրկենապես կվերածվի առճակատման։
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը
Չորրորդ։ Հնարավոր պատերազմն անմիջապես նոր լուրջ վտանգներ կստեղծի հենց Իսրայելի համար, որը ստիպված է լինելու կռվել միաժամանակ մի քանի ճակատով։ Որովհետև ակնհայտ է՝ հենց իսրայելյան ստորաբաժանումները զանգվածաբար մտնեն Գազա, խիստ լարվելու է իրավիճակը Հորդանանի արևմտյան ափին ու Երուսաղեմում, կտրուկ ակտիվանալու է «Հզբոլահը» Լիբանանում։ Հնարավոր է նաև նոր ինթիֆադա, իսկ դա նշանակում է, որ ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել Իսրայելի ցանկացած քաղաքի ցանկացած վայրում՝ սինագոգում, հյուրանոցում, մարզադաշտում, ավտոբուսի կանգառում։ Սա ամենամղձավանջային սցենարն է։
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի ռազմածովային օբյեկտներին
Եվ վերջապես երևի թե ամենաբարդը` մարդասիրական պրոբլեմը։ Իսրայելի օդային հարվածներից արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել, և կասկած չկա, որ ցամաքային լայնածավալ գործողության հետևանքով զոհերի թիվն ամեն օր ավելանալու է։ Վերլուծաբանները զգուշացնում են՝ ի վերջո քաղաքակիրթ աշխարհը հարց է ուղղելու Իսրայելի իշխանություններին՝ դուք պնդում եք, թե տարածաշրջանի միակ իսկապես ժողովրդավարական պետությունն եք, այդ դեպքում ինչպե՞ս եք սպանում խաղաղ բնակիչներին, որոնք որևէ պատասխանատվություն չեն կրում ՀԱՄԱՍ–ի բարբարոսական գործողությունների համար։
Այս բարդ իրավիճակում ուզում եմ մեջբերել երկու մասնագետների կարծիքները, իսկ դուք ինքներդ որոշեք, թե որն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Կուրտ Դեբեֆ. «Իսրայելցիների և պաղեստինցիների անվտանգությունն ապահովելու միայն մեկ միջոց կա՝ բանակցություններ, որոնք թույլ կտան դուրս գալ այս անելանելի վիճակից»։ Քաղաքագետ Էմանուել Նավոն. «Երբ ձեզ վրա հարձակվում են, չկա ընդդիմություն և իշխող կոալիցիա։ Կա միայն մեկ ժողովուրդ, որը պայքարում է իր երկրի համար»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Կանխատեսելի ծանր հետևանքներ. այդ դեպքում ո՞րն էր ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման իմաստը
Մերձավորարևելյան փոթորիկ. տեսանյութեր
Լրահոս
0