https://arm.sputniknews.ru/20231012/belgvorvodi-marzum-ats-i-hardzakman-hetevanqvov-ereq-mard-e-mahacel-ajd-tvum-mek-erekha-67175574.html
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա
Sputnik Արմենիա
Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած ևս երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T11:07+0400
2023-10-12T11:07+0400
2023-10-12T11:09+0400
ռուսաստան
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50190621_0:0:930:523_1920x0_80_0_0_060059fa5308776e3c06f011a1d0f915.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մերձակայքում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ՀՕՊ-ը Բելգորոդին մոտեցող ԱԹՍ է խոցել, բեկորների ընկնելու պատճառով բնակելի տուն է հրդեհվել: Ի սկզբանե հայտնի էր երկու զոհի մասին, բայց փլատակներում երեխա էր մնացել, հույս կար, որ նա կփրկվի։ Սակայն ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս են բերել նրա մարմինը։Նրա խոսքով՝ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած ևս երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տղամարդը կոմայի մեջ է. նա շնչուղիների, վերին և ստորին վերջույթների այրվածքներ ունի։ Վիրավոր կնոջ ոտքն է կոտրվել, նա նաև ուղեղի ցնցում է ստացել։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, բժիշկներն ամեն ինչ անում են տուժածներին փրկելու համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50190621_187:0:884:523_1920x0_80_0_0_2ef6a5502bc7de3c4fc5cb19cc6db03a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս)
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա
11:07 12.10.2023 (Թարմացված է: 11:09 12.10.2023) Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած ևս երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մերձակայքում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ՀՕՊ-ը Բելգորոդին մոտեցող ԱԹՍ է խոցել, բեկորների ընկնելու պատճառով բնակելի տուն է հրդեհվել: Ի սկզբանե հայտնի էր երկու զոհի մասին, բայց փլատակներում երեխա էր մնացել, հույս կար, որ նա կփրկվի։ Սակայն ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս են բերել նրա մարմինը։
«Բոլորիս համար ծանր առավոտ է։ Գիշերը, նախնական տվյալներով, Բելգորոդի ծայրամասում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով փաստացի ոչնչացվել է երկու բնակելի տուն, պայթյունից վնասվել են մի քանի բնակելի տներ և ավտոմեքենաներ, բայց ամենակարևորը՝ երեք մարդ է մահացել, նրանցից մեկը փոքր երեխա է»,- նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած ևս երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տղամարդը կոմայի մեջ է. նա շնչուղիների, վերին և ստորին վերջույթների այրվածքներ ունի։ Վիրավոր կնոջ ոտքն է կոտրվել, նա նաև ուղեղի ցնցում է ստացել։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, բժիշկներն ամեն ինչ անում են տուժածներին փրկելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։