00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հայաթափումը` տնտեսական աճի խթան. ինչպես կազդի աղետը ՀՀ տնտեսության վրա

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ տնտեսական աճի կանխատեսման վրա տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով, էապես ազդել է նաև Ռուսաստանի տնտեսության համար արված աճի կանխատեսումը։ Եթե հիմնական գործընկեր երկրում տնտեսությունն աճում է, դա միանշանակ նպաստում է նաև տվյալ երկրում տնտեսության աճին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պետության ծախսերի ավելանալը դեռ չի նշանակում, որ սպառնալիք կա տնտեսական աճի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը` պատասխանելով Արցախի բռնի հայաթափման հետևանքով առաջացած խնդիրների` ՀՀ տնտեսության վրա հանարավոր ազդեցության մասին հարցին։
«Պետության կողմից կատարվող ավելի շատ ծախսերը, թեև կարող են լինել նաև պարտքի հաշվին, այդուհանդերձ, դա նշանակում է, որ պահանջարկը տնտեսությունում ընդլայնվում է, իսկ դա տնտեսությունը խթանող գործոն է հանդիսանում»,– պարզաբանեց տնտեսագետը։
Մեր զրուցակցի խոսքով, չնայած աղետալի իրողություններին, Հայաստան եկած ավելի քան 100 000 արցախցիները պոտենցիալ սպառողներ են, քանի որ, անկախ ստեղծված իրավիճակից ու նյութական կարողություններից, նրանք որոշակի ծախսեր, այնուամենայնիվ անելու են։ Մյուս կողմից արցախցի հայրենակիցներին աջակցություններ անելու նպատակով այսօր հայաստանցիները ևս որոշակի գնումներ են կատարում, ինչը ևս կարճաժամկետ հատվածում ինչ–որ չափով տնտեսության ակտիվացման խթան է հանդիսանում։
«Երկարաժամկետ հատվածում դժվար է գնահատականներ տալ, թե ինչ կլինի։ Կախված է նրանից, թե, օրինակ, այդ անձանց զբաղվածության խնդիրները, կենցաղի ապահովման, սոցիալական պաշտպանության հարցերը ինչպես կլուծվեն։ Եթե դրանք արդյունավետ լինեն, ու արցախահայությունը շատ արագ ինտեգրվի աշխատանքային շուկայում, իրենց կարողությունները կարողանան արդյունավետ օգտագործել, ապա դա ևս տնտեսական պրոցեսների համար որոշակի խթան կհանդիսանա»,– ասաց Քթոյանը։
Բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ–կենցաղային խնդիրների լուծման համար Հայաստանին լուրջ ֆինանսական աջակցություն են խոստացել նաև բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ, ուստի տնտեսագետից նաև հետաքրքրվեցինք, թե դրամական այդ ներհոսքը որքանով կարող է ազդել ՀՀ տնտեսական աճի մակարդակի վրա։
«Այդ գումարները, որոնք, հիպոթետիկ պատկերացնենք, հասնելու են հասցեատերերին, ովքեր այդ գումարն ստանան՝ նաև պետք է ծախսեն։ Դա կնշանակի, որ այդ գումարի չափով հավելյալ պահանջարկ կառաջանա, կստեղծվի արտադրանք կամ կառաջարկվեն ծառայություններ, կնշանակի՝ ՀՆԱ–ն կմեծանա, դա էլ, ըստ էության տնտեսական աճն է։ Եթե ավելի պարզ ասենք` կամայական գումար, որ մտնում է երկիր և ծախսվում է, տնտեսական աճի գործոն է հանդիսանում` անկախ ծագման աղբյուրից»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում վերանայել է 2023 թվականին ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը` 5.5 տոկոսից բարձրացնելով մինչև 7 տոկոս։
Առաջիկա մեկ–երկու տարում ՀՀ տնտեսությունը կվերադառնա իր սովորական ցուցանիշներին
Արմեն Քթոյանի դիտարկմամբ, Արցախի հայաթափման հետևանքով ՀՀ–ի առաջ ծառացած նոր խնդիրներն ու դրանց հնարավոր տնտեսական հետևանքները, այդ թվում` ՀՀ–ին ուղղվող ֆինանսական աջակցություններն այդ զեկույցում դեռևս դիտարված չեն։ Կանխատեսումների հիմքում, նրա խոսքով, դրվել են արդեն առկա տնտեսական գործոնները։
Քթոյանի դիտարկմամբ` ս.թ. ապրիլին, երբ ԱՄՀ–ն Հայաստանի համար կանխատեսում էր տարեկան մինչև 5.5 տոկոս տնտեսական աճ, կանխատեսման մեջ դրել էր հիմնականում այն սպասելիքները, թե ռուս–ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված գործոնների ազդեցությունը տարվա ընթացքում էապես կնվազի, ինչի հետևանքով` տնտեսական ակտիվությունն էապես կթուլանա։
«Այդ սպասելիքները հիմնականում չարդարացան։ Ճիշտ է` գործոնների ազդեցությունը զգալի թուլացել է, բայց դեռ շարունակում է նշանակալի դերակատարում ունենալ։ Հաջորդ գործոնը ՀՀ կառավարության պլանավորած կապիտալ ծախսերի զգալի չափով կատարումն է, ինչը ևս ապագային միտված աճի նախադրյալներ է ստեղծում»,– նկատում է տնտեսագետը` հավելելով, որ ԱՄՀ–ն հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ, չնայած առկա մարտահրավերներին, կառավարությանը հաջողվել է պահպանել ֆինանսական կայունությունը և նպաստավոր միջավայրը բիզնես գործունեության համար։
ՀՀ տնտեսական աճի կանխատեսման վրա էապես ազդել է նաև Ռուսաստանի տնտեսության համար արված տնտեսական աճի կանխատեսումը։ Քթոյանի խոսքով` եթե հիմնական գործընկեր երկրում տնտեսությունն աճում է, դա միանշանակ նպաստում է նաև տվյալ երկրում տնտեսության աճին։
Հայաստանում ներկա պահին տնտեսական ակտիվությունը գնահատվում է 10 տոկոսին մոտ, ուստի Արմեն Քթոյանը չի բացառում, որ տարեվերջին ՀՀ տնտեսական աճը կարող է ոչ միայն հասնել ԱՄՀ–ի կանխատեսած ու ՀՀ պետական բյուջեի հիմքում դրված 7 տոկոս ցուցանիշին, այլ նույնիսկ գերազանցել այն։ Բայց տնտսեական ու քաղաքական և հատկապես աշխարհաքաղաքական անորոշութունների պարագայում կանխատեսումներ անելը հեշտ չէ։
«Այն պարագայում, երբ ԵՄ-ում ՀՀ դեսպանի ու նույնիսկ ավելի բարձր մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանը ներխուժում է նախապատրաստում, կիանխատեսման որևէ մեթոդ ըստ էության չի աշխատում»,– եզրափակում է մասնագետը։
Նշեք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը իր վերջին զեկույցում տվյալներ է հրապարակել նաև սպառողական գների ինդեքսի մասին։ Դրանց համաձայն` այս տարի գնաճը Հայաստանում կկազմի 3.5%, 2024 թ.–ին` 4%։ Իսկ գործազրկության մակարդակը 2023–ին կլինի 13.5%, 2024–ին` 14%։
Լրահոս
0