https://arm.sputniknews.ru/20231012/arcakhci-42-buzhashkhatvogh-arden-stacel-e-havastagir-avanesjan-67180308.html
Արցախցի 42 բուժաշխատող արդեն ստացել է հավաստագիր. Ավանեսյան
Արցախցի 42 բուժաշխատող արդեն ստացել է հավաստագիր. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Նախարարը վստահեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված բուժաշխատողների մասնագիտակցումն ու վերապատրաստումը կլինի անվճար։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T12:24+0400
2023-10-12T12:24+0400
2023-10-12T12:28+0400
անահիտ ավանեսյան
բռնի տեղահանված
արցախ
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67207616_0:83:1600:984_1920x0_80_0_0_a177f718ea81440c8934ab81e489a940.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500–ն արդեն գրանցվել են աշխատանքի տեղավորման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա տեղեկացրեց, որ վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ 42–ն արդեն ստացել են հավաստագիր (նրանք ունեցել են կրեդիտավորված կուրսերի մասնակցություն) ու կարող են անցնել աշխատանքի։Անահիտ Ավնեսյանը հավելեց նաև, որ 100–ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67207616_37:0:1458:1066_1920x0_80_0_0_37aae543aa2c1cf3068ee3f76897a87f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, բռնի տեղահանված, արցախ, հհ առողջապահության նախարարություն
անահիտ ավանեսյան, բռնի տեղահանված, արցախ, հհ առողջապահության նախարարություն
Արցախցի 42 բուժաշխատող արդեն ստացել է հավաստագիր. Ավանեսյան
12:24 12.10.2023 (Թարմացված է: 12:28 12.10.2023) Նախարարը վստահեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված բուժաշխատողների մասնագիտակցումն ու վերապատրաստումը կլինի անվճար։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500–ն արդեն գրանցվել են աշխատանքի տեղավորման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ 42–ն արդեն ստացել են հավաստագիր (նրանք ունեցել են կրեդիտավորված կուրսերի մասնակցություն) ու կարող են անցնել աշխատանքի։
«Մասնագիտակցումն ու վերապատրաստումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։ Նրանք հնարավորություն կունենան նաև փոփոխելու իրենց մասնագիտացումը և համապատասխանեցնելու ՀՀ –ի պահանջարկին»,– ասաց նախարարը։
Անահիտ Ավնեսյանը հավելեց նաև, որ 100–ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։