https://arm.sputniknews.ru/20231012/aph-erkrneri-agnneri-mijev--khvorhrdakcutjunner-kancacven-tsragiry-hastatvel-e-67184097.html
ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների միջև խորհրդակցություններ կանցացվեն. ծրագիրը հաստատվել է
ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների միջև խորհրդակցություններ կանցացվեն. ծրագիրը հաստատվել է
Sputnik Արմենիա
Ծրագրում ներառված են ՄԱԿ-ում ԱՊՀ պետությունների դիրքորոշումների համակարգմանը, այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը վերաբերող թեմաներ: 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T13:19+0400
2023-10-12T13:19+0400
2023-10-12T13:21+0400
հայաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67182062_0:0:3379:1901_1920x0_80_0_0_9aca02b71cf69b5501b4cd25c89afdfb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Բիշքեկում կայացած նիստում հաստատել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, ինչպես նաև զբոսաշրջության և սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:Նշվում է, որ ծրագրում ներառված են թեմաներ, որոնք վերաբերում են ՄԱԿ-ում Համագործակցության պետությունների դիրքորոշումների համակարգմանը, այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը:Նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել, որոնք կվերաբերեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանը, սպառազինությունների վերահսկողությանն ու զինաթափման թեմատիկային, տեղեկատվական ոլորտում փոխգործակցությանը, ինչպես նաև արտաքին քաղաքական պլանավորմանը:ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի, ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունների կոմիտեի և զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստերի անցկացումը նախատեսվում է ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ձևաչափով:ԱԳՆ ղեկավարները ստորագրել են նաև զբոսաշրջության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող միջոցառումների ծրագրերը, որոնք նախատեսված են 2024-2026 թվականների համար:Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67182062_650:0:3379:2047_1920x0_80_0_0_b588d8fb9126cf0da66ea6fe51a28131.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների միջև խորհրդակցություններ կանցացվեն. ծրագիրը հաստատվել է
13:19 12.10.2023 (Թարմացված է: 13:21 12.10.2023) Ծրագրում ներառված են ՄԱԿ-ում ԱՊՀ պետությունների դիրքորոշումների համակարգմանը, այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը վերաբերող թեմաներ:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Բիշքեկում կայացած նիստում հաստատել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, ինչպես նաև զբոսաշրջության և սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած նիստում հաստատել է 2024 թվականին ԱԳՆ-ների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագիրը»,- ասված է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ծրագրում ներառված են թեմաներ, որոնք վերաբերում են ՄԱԿ-ում Համագործակցության պետությունների դիրքորոշումների համակարգմանը, այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը:
Նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել, որոնք կվերաբերեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանը, սպառազինությունների վերահսկողությանն ու զինաթափման թեմատիկային, տեղեկատվական ոլորտում փոխգործակցությանը, ինչպես նաև արտաքին քաղաքական պլանավորմանը:
ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի, ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունների կոմիտեի և զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստերի անցկացումը նախատեսվում է ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ձևաչափով:
ԱԳՆ ղեկավարները ստորագրել են նաև զբոսաշրջության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող միջոցառումների ծրագրերը, որոնք նախատեսված են 2024-2026 թվականների համար:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար
Արարատ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։