00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում խոստացել է ապահովել ԼՂ բնակիչների մարդասիրական կարիքները

© SputnikԱրցախից բռնի տեղահանված կին
Արցախից բռնի տեղահանված կին - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Բաժանորդագրվել
Այսօր Հաագայում` ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, ընթանում են Հայաստանի ՝ Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության կոնվենցիայի վերաբերյալ հայցի լսումները:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Հայաստանի հայցի վերաբերյալ լսումների ժամանակ խոստացել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդասիրական կարիքները, անվտանգությունն ու իրավունքները՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից: Այս մասին հայտարարել է դատարանում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Հոկտեմբերի 12–ին Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանում լսումներ են անցկացվում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով ռասայական խտրականության մասին կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ:
Մամեդովի խոսքով` Ադրբեջանը պարտավորվում է անել հնարավոր ամեն ինչ (առանց ազգային կամ էթնիկ պատկանելության տարբերության), որպեսզի ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը` ներառյալ նրանց մարդասիրական կարիքները, այդ թվում ՝ նրանց պարենով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման միջոցով:
Նա նաև նշել է, որ Բաքուն պարտավորվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունքը, այդ թվում ՝ բնակիչների անվտանգ և արագ վերադարձը իրենց տներ և տարածաշրջանից դուրս գալ ցանկացող ցանկացած բնակչի անարգել ելքը, ինչպես նաև Ղարաբաղը լքած անձանց գույքի պաշտպանությունը:
Բացի այդ, Մամեդովի խոսքով, Ադրբեջանը խոստանում է աջակցել ինչպես ՄԱԿ-ի տեսչությունների, այնպես էլԿԽՄԿ-ի հասանելիությանը Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք` սեպտեմբերին Երևանը դիմել էր ՄԱԿ-ի դատարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված ռասայական խտրականությունը վերացնելու համար: Հայաստանն այն ժամանակ դատարանին խնդրել էր միջանկյալ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0