00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

13 320 արցախցի երեխաներ ընդունվել են ՀՀ դպրոցներ. Սվաջյան

© Photo : press office of the Government of RAԱրաքսիա Սվաջյան
Արաքսիա Սվաջյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Արաքսիա Սվաջյան
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանված երեխաների և ուսուցիչների ուսման ու աշխատանքի համար ԿԳՄՍ–ն լուծումներ է մտածել։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած 13 320 երեխա արդեն ընդունվել է հանրապետության դպրոցներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Երեխաներից 4202–ը ընդունվել է դպրոց Երևանում, 2310-ը՝ Կոտայքի, 1853-ը՝ Արարտի և ավելի փոքր բաշխվածությամբ՝ հանրապետության մյուս մարզերում։
«Ծնողները պետք է դիմեն իրենց տեղակայման, բնակության հաստատման վայրում գտնվող կամ հարևանությամբ գործող դպրոցներից որևէ մեկը։ Եթե դպրոցում լիցենզիայով տեղեր առկա են, ապա երեխան առանց խոչընդոտի անմիջապես կընդունվի դպրոց, առանց փատաթղթերի ներկայացման»,–ասաց Սվաջյանը։
Իսկ եթե տվյալ դպրոցում լիցենզիայով տեղերը սպառված են, ապա ծնողը պետք է դիմի հարևանությամբ գործող մեկ այլ դպրոց, որը կարող է ունենալ լիցենզիայով տեղեր։ Հակառակ պարագայում պետք է դիմել մարզպետարան կամ քաղաքապետարան` կրթության վարչություն, որոնք կուղղորդեն դպրոց ընտրելու հարցում։
Նա նշեց, որ կան բնակավայրեր, որտեղ բոլոր դպրոցները ծանրաբեռնված են, սակայն երեխայի կրթության իրավունքը իրացնելու համար հնարավորություն է տրվում երեխաներին ընդգրկել այն դպրոցներում, որտեղ լիցենզիայով տեղեր առկա չեն։
Ինչ վերաբերում է տեղահանված ուսուցիչներին, Սվաջյանը նշեց, որ աշխատանքի կարող են ընդունվել այն անձինք, ովքեր հանրակրթության մասին օրենքով մանկավարժի որակավորում ունեն։
Բռնի տեղահանված ուսուցիչները, բացի աշխատավարձից, կստանան նաև 30 տոկոս հավելում. Խաչատրյան
«Մեր կողմից հավաքագրվել են ՀՀ բոլոր դպրոցներում առկա թափուր հաստիքները։ Հոկտեմբերի 16–ից հետո կհրապարակվի տեղեկատվական հարթակում ստեղծված բազան, ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել»,–հավելեց նա։
Այս պահին ՀՀ տեղափոխված 1500 ուսուցիչներից շուրջ 500-ը հայտագրվել են, ԿԳՄՍՆ բազայում նրանց մասին տվյալներն առկա են։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0