00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր պահեր եղան, գոլեր` ոչ. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիայի ընտրանուն

© Sputnik / Asatur YesayantsԴրվագ Հայաստան–Լատվիա հանդիպումից
Դրվագ Հայաստան–Լատվիա հանդիպումից - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Բաժանորդագրվել
Եվրո-2024-ի ընտրական հանդիպումը Լատվիայի հավաքականի հետ ՀՀ–ի հավաքականի համար շատ կարևոր նշանակություն ուներ։ Միայն հաղթանակն էր մեր թիմին տեսական հնարավորություն տալիս պայքարելու խմբում երկրորդ տեղ գրավելու ու Գերմանիայում կայանալիք եզրափակիչ փուլիին մասնակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի հավաքականին։
Խաղի մեկնարկում մի փոքր ավելի ակտիվ էին Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Սպասելի էր, որ տանտերերը, որոնք մինչ այս հանդիպումը միավորներ չունեին, պետք է ձգտեին արագ հասնել հաջողության։ Բայց Հայաստանի հավաքականին էլ այս մրցավեճում միայն հաղթանակ էր հարկավոր։
Հայաստանի հավաքականի պաշտպանն ու նորեկը ճանաչվել են իրենց ակումբների լավագույն ֆուտբոլիստ
Խաղն աստիճանաբար հավասարվեց, բայց լարվածությունը գնալով բարձրանում էր։ Եղավ դրվագ,երբ մեկ րոպեի ընթացքում երկու կողմերն էլ կարող էին բացել հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո Նաիր Տիկնիզյանը փրկեց մեր թիմին` գնդակը հանելով անպաշտպան դարպասից, իսկ մի քանի ակնթարթ անց Տիգրան Բարսեղյանը շատ լավ դիրքից մի փոքր շեղ հարվածեց։
Երկկողմանի բաց ֆուտբոլ ընթացավ, որը, ցավոք, հաջողություն բերեց մրցակցին, ու խաղի 39-րդ րոպեին Լատվիայի հավաքականի ավագ Յանիս Իկաունիեկսը առաջ մղեց իր թիմին։
Առաջին կեսն ավարտվեց մրցակցի նվազագույն առավելության պայմաններում, ընդ որում` մեր հավաքականը ոչ մի դիպուկ հարված դեռ չէր կատարել։
Ովքե՞ր են հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. Պետրակովը հրապարակել է ցանկը
Ընդմիջումից հետո` 52-րդ րոպեին, կարծես թե մեր թիմի համար շատ լավ պայմաններ առաջ եկան խաղի ընթացքը բեկելու համար։ Մարցիս Օշսը ստացավ երկրորդ դեղին քարտը, ու դաշտի տերերը մնացին տասը ֆուտբոլիստով։ Մեր հավաքականը տիրեց նախաձեռնությանը, ստեղծեց վտանգավոր պահեր, բայց գնդակը հայտնվեց մեր դարպասում։
Անկյունայինի իրացումից հետո լատվիացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը։
Պետրակովը խաղադաշտ դուրս բերեց մեր թիմի հարձակման բոլոր ֆուտբոլիստներին։ Սակայն մեր հավաքականին չհաջողվեց խուսափել պարտությունից։
Այս պարտությունից հետո արդեն դժվար է պատկերացնել, որ մեր թիմը կկարողանա խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, քանի որ մենք մրցակցի հարկի տակ դեռ մրցելու ենք Խորվաթիայի ընտրանու հետ։
Եվրո-2024-ի խմբային ընտրական հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 11-ին։
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ
Այդ օրը Երևանում մեր հավաքականը հյուրընկալելու է Ուելսի ընտրանուն։ Իսկ հոկտեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ընկերական խաղ է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Լրահոս
0