https://arm.sputniknews.ru/20231011/merdzavvorareveljan-pvotvorik-or-hingervord-tesanjuter-67152409.html
Մերձավորարևելյան փոթորիկ, օր հինգերորդ. տեսանյութեր
Մերձավորարևելյան փոթորիկ, օր հինգերորդ. տեսանյութեր
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում հակամարտության կտրուկ սրումն արդեն հանգեցրել է մարդկային խոշոր կորուստների և ավերածությունների։ Ի՞նչ է կատարվում այս պահին հակամարտության... 11.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-11T17:38+0400
2023-10-11T17:38+0400
2023-10-11T17:42+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
համաս
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67141548_0:0:629:354_1920x0_80_0_0_67c1d45a74600ed28860d48f2d26d1fe.jpg
Հինգերորդ օրն է, ինչ շարունակվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը։ Հոկտեմբերի 11-ին տագնապի ազդանշանները դեռ հնչում էին Իսրայելի հարավում (Աշկելոնում, Աշդոդում) և հյուսիսում: Ճիշտ է, ավելի ուշ պարզվեց, որ դա պայմանավորված էր հյուսիսային շրջաններում իսրայելական բանակի գործողություններով, երկրի տարածքի ուղղությամբ հարվածներ չեն գրանցվել։Ընդհանուր առմամբ, Թել Ավիվը, միջազգային գործակալությունների ռեպորտաժներից դատելով, ուշքի է գալիս հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի լայնածավալ հարձակումից հետո:Մարդիկ, թեև զգուշավորությամբ, բայց դուրս են գալիս փողոց։ Աստիճանաբար բացվում են խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները։ Տեղի բնակիչներին դեռևս վախեցնում է անորոշությունն ու լարված իրավիճակը, քանի որ հակամարտությունը շարունակվում է։Բոլորովին այլ իրավիճակ է Գազայի հատվածում, որտեղ քաոս է տիրում։ Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հոկտեմբերի 7-ի հարձակման, անդադար հարվածներ է հասցնում այդ տարածքին։Պաշտպանության բանակի պաշտոնական ամփոփագրերում նշված են միայն այն օբյեկտները, որոնք, Թել Ավիվի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ն օգտագործում է ահաբեկչական նպատակներով` 70 թիրախ Դարաջ Թուֆահի շրջանում, ավելի քան 450 թիրախ Ալ Ֆուրքանում, ավելի քան 80 թիրախ Բեյթ Հանունում և այլն: Անվերջ կարելի է թվել։Սկսեցինք. Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կհաղթի ՀԱՄԱՍ–ին ու կփոխի Մերձավոր ԱրևելքըՍակայն չոր բանակային ամփոփագրերը մի բան են, իսկ «գետնի վրա» իրավիճակը՝ բոլորովին այլ բան։ Դատելով հրապարակված տեսանյութերից՝ ՑԱԽԱԼ-ը հողին է հավասարեցրել Գազայի հատվածի բազմաթիվ բնակելի շրջաններ։ Տասնյակ շենքեր ամբողջովին ավերվել են, հազարավոր շինություններ՝ վնասվել։CNN -ը ռեպորտաժ է հրապարակել Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն շրջանը, որը ժամանակին հայտնի էր որպես Ալ-Ռիմալ, մոխրակույտ է դարձել: Բնակիչները ցնցված են, հարցնում են․ «Ինչի՞ համար»։Շրջափակման մեջ հայտնված քաղաքացիները խոստովանում են, որ շատ ծանր ժամանակներ են ապրում։ Հացի փռերի մոտ մեծ հերթեր են, դեղատները փակ են, դեղորայք գտնելը շատ դժվար է։Գազայի միակ էլեկտրակայանը կանգ է առել վառելիքի պակասի պատճառով։ Իսրայելը Գազայի հատվածից որևէ մեկին դուրս կամ ներս չի թողնում, արգելափակել է սննդի, ջրի մատակարարումը։«Սա մեր ապրած ամենածանր պատերազմն է։ Եվ դեռ ընդամենը մի քանի օր է»,-ասում է պաղեստինցիներից մեկը։«Ես այս տարի ամուսնացել եմ։ Ի՞նչ եմ ձեզ արել: Դուք մի ամբողջ թաղամաս եք ոչնչացրել: Ես անձամբ ձեզ վրա չեմ կրակել»,-ասում է ավերակների մեջ կանգնած մեկ այլ բնակիչ ։Պաղեստինի ԱԳՆ-ն արդեն Գազայի հատվածին Իսրայելի հարվածները ցեղասպանություն է անվանել, «որն արտահայտվում է ամենասարսափելի ձևերով»:Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջապես շրջափակել Գազայի հատվածըՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Գազայում ավելի քան 263,9 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, նրանց թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։ Ներկայում տեղահանված քաղաքացիներին տեղավորել են դպրոցներում, որոնք վերածվել են ապաստարանների։Աճում է նաև զոհերի և վիրավորների թիվը։ Այս պահին երկու կողմից հակամարտության զոհերի ճշգրիտ թիվը դժվար է նշել, թվերը պարբերաբար փոխվում են։ Եվ այս արյունահեղության վերջը դեռ չի երևում…
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Жители Газы рассказали о гуманитарной ситуации в секторе
Sputnik Արմենիա
Жители Газы рассказали о гуманитарной ситуации в секторе
2023-10-11T17:38+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67141548_74:0:546:354_1920x0_80_0_0_0720b1d3106f0e4d1b74d695cc54d6f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, видео, տեսանյութեր, տեսանյութ
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, видео, տեսանյութեր, տեսանյութ
Մերձավորարևելյան փոթորիկ, օր հինգերորդ. տեսանյութեր
17:38 11.10.2023 (Թարմացված է: 17:42 11.10.2023) Մերձավոր Արևելքում հակամարտության կտրուկ սրումն արդեն հանգեցրել է մարդկային խոշոր կորուստների և ավերածությունների։ Ի՞նչ է կատարվում այս պահին հակամարտության գոտում:
Հինգերորդ օրն է, ինչ շարունակվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը։ Հոկտեմբերի 11-ին տագնապի ազդանշանները դեռ հնչում էին Իսրայելի հարավում (Աշկելոնում, Աշդոդում) և հյուսիսում: Ճիշտ է, ավելի ուշ պարզվեց, որ դա պայմանավորված էր հյուսիսային շրջաններում իսրայելական բանակի գործողություններով, երկրի տարածքի ուղղությամբ հարվածներ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, Թել Ավիվը, միջազգային գործակալությունների ռեպորտաժներից դատելով, ուշքի է գալիս հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի լայնածավալ հարձակումից հետո:
Մարդիկ, թեև զգուշավորությամբ, բայց դուրս են գալիս փողոց։ Աստիճանաբար բացվում են խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները։ Տեղի բնակիչներին դեռևս վախեցնում է անորոշությունն ու լարված իրավիճակը, քանի որ հակամարտությունը շարունակվում է։
«Քաղաքում իրավիճակը նորմալ է…Բայց մենք չգիտենք, թե ինչ կարող է պատահել»-ասում է Թել Ավիվի բնակչուհիներից մեկը:
Բոլորովին այլ իրավիճակ է Գազայի հատվածում, որտեղ քաոս է տիրում։ Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հոկտեմբերի 7-ի հարձակման, անդադար հարվածներ է հասցնում այդ տարածքին։
Պաշտպանության բանակի պաշտոնական ամփոփագրերում նշված են միայն այն օբյեկտները, որոնք, Թել Ավիվի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ն օգտագործում է ահաբեկչական նպատակներով` 70 թիրախ Դարաջ Թուֆահի շրջանում, ավելի քան 450 թիրախ Ալ Ֆուրքանում, ավելի քան 80 թիրախ Բեյթ Հանունում և այլն: Անվերջ կարելի է թվել։
Սակայն չոր բանակային ամփոփագրերը մի բան են, իսկ «գետնի վրա» իրավիճակը՝ բոլորովին այլ բան։ Դատելով հրապարակված տեսանյութերից՝ ՑԱԽԱԼ-ը հողին է հավասարեցրել Գազայի հատվածի բազմաթիվ բնակելի շրջաններ։ Տասնյակ շենքեր ամբողջովին ավերվել են, հազարավոր շինություններ՝ վնասվել։
CNN -ը ռեպորտաժ է հրապարակել Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն շրջանը, որը ժամանակին հայտնի էր որպես Ալ-Ռիմալ, մոխրակույտ է դարձել: Բնակիչները ցնցված են, հարցնում են․ «Ինչի՞ համար»։
Շրջափակման մեջ հայտնված քաղաքացիները խոստովանում են, որ շատ ծանր ժամանակներ են ապրում։ Հացի փռերի մոտ մեծ հերթեր են, դեղատները փակ են, դեղորայք գտնելը շատ դժվար է։
Գազայի միակ էլեկտրակայանը կանգ է առել վառելիքի պակասի պատճառով։ Իսրայելը Գազայի հատվածից որևէ մեկին դուրս կամ ներս չի թողնում, արգելափակել է սննդի, ջրի մատակարարումը։
«Սա մեր ապրած ամենածանր պատերազմն է։ Եվ դեռ ընդամենը մի քանի օր է»,-ասում է պաղեստինցիներից մեկը։
«Ես այս տարի ամուսնացել եմ։ Ի՞նչ եմ ձեզ արել: Դուք մի ամբողջ թաղամաս եք ոչնչացրել: Ես անձամբ ձեզ վրա չեմ կրակել»,-ասում է ավերակների մեջ կանգնած մեկ այլ բնակիչ ։
Պաղեստինի ԱԳՆ-ն արդեն Գազայի հատվածին Իսրայելի հարվածները ցեղասպանություն է անվանել, «որն արտահայտվում է ամենասարսափելի ձևերով»:
ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Գազայում ավելի քան 263,9 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, նրանց թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։ Ներկայում տեղահանված քաղաքացիներին տեղավորել են դպրոցներում, որոնք վերածվել են ապաստարանների։
Աճում է նաև զոհերի և վիրավորների թիվը։ Այս պահին երկու կողմից հակամարտության զոհերի ճշգրիտ թիվը դժվար է նշել, թվերը պարբերաբար փոխվում են։ Եվ այս արյունահեղության վերջը դեռ չի երևում…