https://arm.sputniknews.ru/20231011/mardik-pvordzum-en-haskanal-inch-e-linelu-gharabaghic-hetvo-kvopirkiny-sjuniqjan-ajci-masin-67120807.html
Մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Ղարաբաղից հետո. Կոպիրկինը` սյունիքյան այցի մասին
Մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Ղարաբաղից հետո. Կոպիրկինը` սյունիքյան այցի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի... 11.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-11T10:20+0400
2023-10-11T10:20+0400
2023-10-11T10:23+0400
հայաստան
սյունիք
ռուսաստան
զինվորական
լեռնային ղարաբաղ
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
կապան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59316722_0:19:1600:919_1920x0_80_0_0_0a10a92b78a8983335ffc930df19ecbb.jpg
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։ Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։Օգնություն տեղահանվածներին և Սյունիքի նկատմամբ վերաբերմունքՌուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։Լեռնային Ղարաբաղի հակամարտությունըՌուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծեց դեսպանը։Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։ՌԴ հյուպատոսության բացումը Սյունիքի մարզումԵվս մեկ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն է։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն հայտնեց Սյունիքի ղեկավարությանը։Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշեց դեսպանը։Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համարՌԴ զինվորականները ՍյունիքումՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշեց դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու սոցիալական պատասխանատվությունըԴիվանագետը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը` կապված վերջին շրջանում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ։ Դեսպանը նշել է, որ այդ ուղղությամբ շատ բան է արվում, և մարզի ղեկավարությունն այդ մասին արդեն հայտարարել է։Այդ համատեքստում Կոպիրկինն ընդգծեց սոցիալական ծրագրեր իրականացնող ռուսական ընկերությունների ներկայության կարևորությունը տարածաշրջանում, որոնք իրենց առջև միայն «գումար վաստակելու» խնդիր չեն դրել։ Կարևոր է, որ այդ ներկայությունն ընկալվի որպես երկրի զարգացման կարևոր գործոն, ինչպես նաև օգնի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը։«Սա դրական է անդրադառնում մեր հարաբերությունների վրա, ինչը հատկապես կարևոր է այսօր, երբ տուրբուլենտային և դժվար ժամանակներ ենք ապրում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Պետք է մեզնից կախված ամեն բան անենք, որպեսզի պահպանենք և ամրապնդենք մեր հարաբերությունները», – եզրափակեց դեսպանը։
սյունիք
լեռնային ղարաբաղ
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59316722_78:0:1501:1067_1920x0_80_0_0_f70cb96be959c7f41d3b48ce4f1bc0f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, ռուսաստան, զինվորական, լեռնային ղարաբաղ, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կապան, հյուպատոսություն
հայաստան, սյունիք, ռուսաստան, զինվորական, լեռնային ղարաբաղ, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կապան, հյուպատոսություն
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։ Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։ Օգնություն տեղահանվածներին և Սյունիքի նկատմամբ վերաբերմունք
Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։
Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշեց դիվանագետը։
Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։
«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծեց դեսպանը։
Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։
ՌԴ հյուպատոսության բացումը Սյունիքի մարզում
Եվս մեկ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն է։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն հայտնեց Սյունիքի ղեկավարությանը։
Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։
«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշեց դեսպանը։
ՌԴ զինվորականները Սյունիքում
ՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշեց դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։
«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու սոցիալական պատասխանատվությունը
Դիվանագետը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը` կապված վերջին շրջանում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ։ Դեսպանը նշել է, որ այդ ուղղությամբ շատ բան է արվում, և մարզի ղեկավարությունն այդ մասին արդեն հայտարարել է։
Այդ համատեքստում Կոպիրկինն ընդգծեց սոցիալական ծրագրեր իրականացնող ռուսական ընկերությունների ներկայության կարևորությունը տարածաշրջանում, որոնք իրենց առջև միայն «գումար վաստակելու» խնդիր չեն դրել։ Կարևոր է, որ այդ ներկայությունն ընկալվի որպես երկրի զարգացման կարևոր գործոն, ինչպես նաև օգնի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը։
«Սա դրական է անդրադառնում մեր հարաբերությունների վրա, ինչը հատկապես կարևոր է այսօր, երբ տուրբուլենտային և դժվար ժամանակներ ենք ապրում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Պետք է մեզնից կախված ամեն բան անենք, որպեսզի պահպանենք և ամրապնդենք մեր հարաբերությունները», – եզրափակեց դեսպանը։