https://arm.sputniknews.ru/20231011/hhum-odagnacutjan-paratvon-kanckacvi-trichq-klini-arcakhci-erekhaneri-hamar-67135419.html
ՀՀ–ում օդագնացության փառատոն կանցկացվի. թռիչք կլինի արցախցի երեխաների համար
ՀՀ–ում օդագնացության փառատոն կանցկացվի. թռիչք կլինի արցախցի երեխաների համար
Sputnik Արմենիա
Փառատոնին մասնակցելու են 10 երկրի 20 օդապարիկների անձնակազմեր: 11.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-11T12:59+0400
2023-10-11T12:59+0400
2023-10-11T13:01+0400
հայաստան
զբոսաշրջություն
սիսիան պօղոսեան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/10/49863154_0:84:1600:984_1920x0_80_0_0_76862bb50e9f6678bc061de07399aa52.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը: Ասուլիսում այս մասին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը:«SkyBall»-ի կազմակերպիչ և տնօրեն Նաիրի Բարսեղյանն իր հերթին նշեց, որ փառատոնին մասնակցելու են 10 երկրի 20 օդապարիկների անձնակազմեր:Բարսեղյանի խոսքով՝ մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է` Հայաստան կժամանեն Բրազիլիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Վրաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Հայաստանից:«Բրազիլացի օդաչուն աղջիկ է և էթնիկ հայ, ռուս օդաչուն նույնպես հայ է», - ասաց նա:Նրա խոսքով՝ առաջին թռիչքը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 07.00-ին, իսկ երկրորդը՝ 17։00–ին, Հանրապետության հրապարակից:Հոկտեմբերի 16-17–ին նախատեսվում են թռիչքներ Գառնիի տարածքում։ Իսկ վերջին թռիչքը նախատեսված է հոկտեմբերի 18-ին, որը տեղի կունենա Ապարանի ջրամբարի տարածքից:Բարսեղյանը հավելեց, որ բոլոր օդաչուները կստանան առաջադրանքներ, դրանց արդյունքներով` մրցանակներ:«Թռիչքներից մեկի ուղևորները կլինեն 6-12 տարեկան արցախցի երեխաները։ Մենք շուտով մանրամասներ կներկայացնենք», - ասաց նա:Առաջին անգամ փառատոնը Հայաստանում անցկացվել է 2017 թվականին։ Կազմակերպիչների նպատակն է տարեցտարի մեծացնել միջոցառման ծավալները, սակայն Բարսեղյանի խոսքով` այդ առումով խնդրի են բախվում, քանի որ զբոսաշրջիկներից շատերը չեղարկում են հայաստանյան այցելությունները։Նշենք, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ։ Շուրջ 51%-ը եկել է Ռուսաստանից, մոտ 10%–ը՝ Վրաստանից, 6%-ը՝ Իրանից։ Եվս 3 տոկոսը Հայաստան է եկել ԱՄՆ-ից է, 1-ական տոկոս՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Բելառուսից և Ուկրաինայից։Երևանի և Գառնիի երկինք 10 օդապարիկներ են բարձրացել. գունեղ լուսանկարներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/10/49863154_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e524cceeb8b2cbd4a1c490c31e088d33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , սիսիան պօղոսեան
հայաստան, զբոսաշրջություն , սիսիան պօղոսեան
ՀՀ–ում օդագնացության փառատոն կանցկացվի. թռիչք կլինի արցախցի երեխաների համար
12:59 11.10.2023 (Թարմացված է: 13:01 11.10.2023) Փառատոնին մասնակցելու են 10 երկրի 20 օդապարիկների անձնակազմեր:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը: Ասուլիսում այս մասին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը:
«Մեզ համար կարևոր է արկածային տուրիզմի զարգացումը, և մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Ուրախ ենք, որ փառատոնը կանցկացվի 5-րդ անգամ, և մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն հայտեր ենք ստացել տարբեր երկրների մասնակիցներից։ Դա չի կարող չուրախացնել մեզ»,-նշեց նա։
«SkyBall»-ի կազմակերպիչ և տնօրեն Նաիրի Բարսեղյանն իր հերթին նշեց, որ փառատոնին մասնակցելու են 10 երկրի 20 օդապարիկների անձնակազմեր:
Բարսեղյանի խոսքով՝ մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է` Հայաստան կժամանեն Բրազիլիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Վրաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից և
Հայաստանից:
«Բրազիլացի օդաչուն աղջիկ է և էթնիկ հայ, ռուս օդաչուն նույնպես հայ է», - ասաց նա:
Նրա խոսքով՝ առաջին թռիչքը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 07.00-ին, իսկ երկրորդը՝ 17։00–ին, Հանրապետության հրապարակից:
Հոկտեմբերի 16-17–ին նախատեսվում են թռիչքներ Գառնիի տարածքում։ Իսկ վերջին թռիչքը նախատեսված է հոկտեմբերի 18-ին, որը տեղի կունենա Ապարանի ջրամբարի տարածքից:
Բարսեղյանը հավելեց, որ բոլոր օդաչուները կստանան առաջադրանքներ, դրանց արդյունքներով` մրցանակներ:
«Թռիչքներից մեկի ուղևորները կլինեն 6-12 տարեկան արցախցի երեխաները։ Մենք շուտով մանրամասներ կներկայացնենք», - ասաց նա:
Առաջին անգամ փառատոնը
Հայաստանում անցկացվել է 2017 թվականին։ Կազմակերպիչների նպատակն է տարեցտարի մեծացնել միջոցառման ծավալները, սակայն Բարսեղյանի խոսքով` այդ առումով խնդրի են բախվում, քանի որ զբոսաշրջիկներից շատերը չեղարկում են հայաստանյան այցելությունները։
Նշենք, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ։ Շուրջ 51%-ը եկել է Ռուսաստանից, մոտ 10%–ը՝ Վրաստանից, 6%-ը՝ Իրանից։ Եվս 3 տոկոսը Հայաստան է եկել ԱՄՆ-ից է, 1-ական տոկոս՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Բելառուսից և Ուկրաինայից։