00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հայերի իրավունքների վերաբերյալ բանաձև կպահանջի. ԱԳՆ

© Photo : Screenshot / UNԿատրին Կոլոննա
Կատրին Կոլոննա - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Կատրին Կոլոննա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղում մշտական միջազգային ներկայություն է անհրաժեշտ, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է, հայտարարել է արտաքին գործերի նախարարը:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձև ընդունել, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։
Այդ պայմանները պետք է ներառեն Արցախի հայերի իրավունքների, այդ թվում՝ պատմական և մշակութային իրավունքների պահպանման հաստատուն երաշխիքներ։ Այդ նպատակով տեղում մշտական միջազգային ներկայություն է անհրաժեշտ, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է, հավելել է նախարարը։
«Յուրաքանչյուրը հասկանում է Մերձավոր Արեւելքում ճգնաժամի ծանրությունը, բայց պետք է նայել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակին։ Ինչպես էլ Ադրբեջանը փորձի ներկայացնել իրավիճակը, հարկավոր է հայտարարել՝ այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի հեռանալը Լեռնային Ղարաբաղից։ Սա ծայրահեղ ծանր հանցագործություն է, որին չի կարող արձագանք չհետևել»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ իրեն մնում է միայն վարչապետ Էլիզաբեթ Բորնից հետո կրկնել, որ «ոչ մի այլ երկիր Հայաստանի համար այնքան բան չի անում, որքան Ֆրանսիան»: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը կարելի է գտնել միայն բանակցությունների միջոցով, իսկ խաղաղությունը պետք է լինի արդար և երկարաժամկետ, հավելել է նա:
Այդ իսկ պատճառով Ֆրանսիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին և պահանջում է, որ Հայաստանի միջազգային իրավունքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում որևէ զիջում չլինի։
Պետք է Ադրբեջանին ազդանշան տալ, որ նա չգնա ուժի կիրառման ճանապարհով, և այդ ազդանշանները տրվում են, հավելել է նա։
Արցախում վառելիքի պայթյունից տուժած 4 ծանր վիրավոր տեղափոխվել են Ֆրանսիա
Լրահոս
0