00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը նոր քաղաքապետ ունի. իշխող ուժի մարող հաղթարշավը շարունակվեց մայրաքաղաքում

© Sputnik / Asatur YesayantsՄեկնարկում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը
Մեկնարկում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Մեկնարկում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը
Բաժանորդագրվել
Ընդդիմության պնդումները, թե իշխանափոխությունը հանրապետությունում սկսվելու է մայրաքաղաքից, չարդարացան։
Այսինքն, Հայաստանը մնաց որպես բավական տարօրինակ մի երկիր, որի իշխանությունները շարունակ խոսում են լիակատար ժողովրդավարության մասին, բայց ընդդիմությունը դեռ երբեք չի հաղթել ընտրությունների միջոցով։ Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի ունեցան ադրբեջանցիների դեմ պատերազմում հայերի ծանր պարտությունից հետո, իսկ Երևանի ավագանու այս ընտրությունները կազմակերպվեցին Արցախի Հանրապետության վերացման հենց նախօրեին։
Կարելի է, իհարկե, պնդել՝ ի′նչ հաղթանակի մասին է խոսքը, եթե սեպտեմբերյան ընտրություններին մասնակցեց երևանցիների ընդամենը 28 տոկոսը, իշխանական ուժն էլ իսկի ձայների մեկ երրորդը չստացավ։ Բայց քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը հակադարձեց իրենց կուսակցության խրոխտ ոճով և իրականությունն այսպես ներկայացրեց, մեջբերեմ.
«Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանը, ուստի ցանկացած փորձ՝ այդ ձայները կիսելու ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից»։
Իրականում գիտե՞ք սա ինչի նման է։ Երևի շատերը հիշում են՝ ապրիլին տեղական ընտրություններ տեղի ունեցան Կոսովոյի այն հատվածում, որտեղ հիմնականում սերբերն են ապրում։ Սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, ինչի հետևանքով ընտրատեղամասեր եկավ ընտրողների ընդամենը 4 տոկոսը։ Հասկանալի է, որ էթնիկ ալբանացիների մեծ մասը ալբանացի քաղաքապետեր ընտրեց։ Խժդժություններ սկսվեցին, և վերջապես Եվրամիության ղեկավարները Կոսովոյի իշխանություններին կոչ արեցին նոր ընտրություններ անցկացնել։ Սակայն վարչապետն արդարացավ՝ ախր, այդ 4 տոկոսի ընտրած քաղաքապետները հրաժարական չեն տալիս և ասում են՝ մեզ ժողովուրդն է ընտրել։
Երևանը նոր քաղաքապետ ունի. իշխող ուժի մարող հաղթարշավը շարունակվեց մայրաքաղաքում
Լա′վ, զերծ մնանք համեմատություններից։ Մանավանդ որ մեզ մոտ իրավիճակն այլ է. Տիգրան Ավինյանը փաստորեն քաղաքապետ դարձավ միմիայն «Հանրային ձայն» կուսակցության շնորհիվ։ Եթե այդ ուժը միանար երկու ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտին, իշխանության համար անելանելի իրավիճակ էր ստեղծվելու, և նոր ընտրություններն անխուսափելի էին դառնալու։
Առաջին հայացքից թվում է, թե Տիգրան Ավինյանն այժմ, ինչպես ասում են, մինչև կյանքի վերջը պետք է պարտական լինի «Հանրային ձայնին», որի շնորհիվ քաղաքապետ դարձավ։ Բայց միայն՝ առաջին հայացքից։ Իրականում նա շատ հանգիստ կարող է ասել այդ կուսացության ցուցակով ընտրվածներին՝ դուք չեք բոյկոտել նիստը միայն այն պատճառով, որ հրաշալի գիտակցում եք, որ նոր ընտրությունների դեպքում ընդհանրապես դուրս կմնայիք քաղաքապետարանից։ Հետո էլ իմ դեմ եք քվեարկել, և ուրեմն ես ձեզ բացարձակ ոչինչ պարտք չեմ։
Իշխանության պահվածքը, դրամի անկումն ու անսպասելի նշանակումը. ինչ են քննարկում սոցցանցերում
Ի դեպ, նորընտիր քաղաքապետն արդեն հայտարարել է՝ քաղաքը կառավարելու ենք մենք և «Հանրապետություն» կուսակցությունը։ Հետաքրքիր է, չէ՞, Տիգրան Ավինյանի քաղաքական ուժը գրեթե ամեն օր քննադատում է այսպես կոչված «նախկիններին»՝ մեղադրելով նրանց բառացիորեն ամեն ինչում կոռուպցիայից մինչև բանակի կազմալուծում, այնինչ, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից մեկը Հայաստանի նախկին վարչապետն է, որը պաշտոնավարել է հենց այդ ատելի «նախկինների» օրոք։
Մի խոսքով, թեև ողջ հանրապետությունում իշխանափոխությունը Երևանից սկսելու ընդդիմության հույսերը հօդս ցնդեցին, այնուամենայնիվ, նոր ընտրություններ էլ չեն լինի, ինչը միգուցե կարելի է դրական համարել՝ այս բարդ իրավիճակում, երբ Հայաստան է տեղափոխվել մոտ 100 հազար արցախցի, և ամենահրատապը նրանց տեղավորելու և կարիքները հոգալու խնդիրն է՝ նոր ընտրությունները, համաձայնե′ք, այնքան էլ տեղին չեն։ Մանավանդ որ բոլորովին պարզ չէ, թե վաղը էլ ինչ նոր քայլի կդիմի Ադրբեջանի առաջնորդը։
Արցախից տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Անպատասխան հարց. իսկ Արցախի հարցում ինչո՞ւ էինք ապավինում միջազգային հանրության օգնությանը
Ու նաև էսպիսի հանգամանք կա։ Քանզի թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության եկածները թեկուզ հենց այս երևանյան ընտրությունների օրինակով շատ լավ զգացել են, որ այդ հեղափոխության առաջացրած ոգևորությունը գնալով ձգտում է զրոյի, նրանք կաշխատեն ամեն ինչ անել ընտրողների սիրտը շատ կոնկրետ գործերով շահելու համար։ Եվ ուրեմն, մի փոքր հույս կա, որ օրինակ, վերջապես կունենանք մետրոյի նոր կայարան, որի մասին խոսել են բոլոր նախկին իշխանությունները։ Կունենանք քաղաքակիրթ հասարակական տրանսպորտ։ Իսկ քաղաքակիրթը նոր ավտոբուսների քանակով չի որոշվում։ Քաղաքակիրթն այն է, երբ առավոտյան աշխատանքի գնալիս տնեցիներին ասում ես. «Դե′, ես գնացի, երեք րոպեում կանգառ կհասնեմ, մի րոպե էլ կսպասեմ՝ ուղիղ չորս րոպեից տրոլեյբուսը գալու է, իսկ եթե երեկոյան ուշանամ, ժամը մեկի գիշերային ավտոբուսը հո կա ու կա»։
Ասում եք՝ երբեք նման բան չի լինի՞։ Երազենք, էլի′, քանզի, ինչպես ասում էր Բրունեյի մայրաքաղաք Բանդար Սերի Բեգավանի նախկին քաղաքապետերից մեկը, ցանկացած մայրաքաղաք կարող է երազանքի քաղաք դառնալ…, եթե իհարկե, լավ կառավարվի։
Լրահոս
0