00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն դավաճանեց Իսրայելին․ մյուս դաշնակիցները պետք է պատրաստվեն

© AP Photo / Tsafrir AbayovԻսրայել
Իսրայել - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Իսրայել
Բաժանորդագրվել
Եվրոպացիները վախենում են նայել ճշմարտության աչքերին․ ամերիկյան մաքսանենգ հրացանները կարող են հայտնվել իրենց տարածքում, իսկ առաջին գործողության մեջ երևացող հրացանը երրորդ գործողությունում անպայման կրակում է։
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ սպառազինության տպավորիչ տեսականի ցուցադրվեց։ Երեք օրում միայն շուրջ հինգ հազար հրթիռ արձակվեց Իսրայելի ուղղությամբ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ զենքը։
Դոնալդ Թրամփի որդին ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ պաղեստինցիների ինքնաձիգները նման են ամերիկյան М4-ներին։ Հանրապետական կոնգրեսմեն Մարջորի Թեյլոր Գրինը Պենտագոնից պահանջել է անհապաղ հետաքննել, թե ինչպես է ամերիկյան զենքը հայտնվել ՀԱՄԱՍ-ի ձեռքում։
«Մենք պետք է աշխատենք Իսրայելի հետ, որպեսզի հետևենք ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ օգտագործվող ցանկացած ամերիկյան զենքի սերիական համարներին: Դրանք Աֆղանստանի՞ց են բերել։ Ուկրաինայի՞ց է եկել։ Շատ հավանական է, որ երկուսն էլ»,-գրել է քաղաքական գործիչը թվիթերյան էջում։
«Երեխաներին, կանանց հանգիստ թողեք». Պուտինը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին
Հետաքննություններն իհարկե անհրաժեշտ են. ուկրաինական զենքի բարոնների և նրանց ամերիկյան մատակարարների կապերի ուսումնասիրությամբ կարող էին զբաղվել միջազգային կազմակերպությունները։ Աֆղանստանից փախչելիս ամերիկացիներն այնտեղ միլիարդավոր դոլարների սպառազինություն են թողել։ 2021 թվականից ի վեր այդ ամենը տարածվում է տարածաշրջանում։ «Մերձավոր Արևելք» կոչվող վառոդի տակառին կարծես հատուկ են վառած պատրույգ մոտեցրել։
Դեռ ռազմական հատուկ գործողությունից շատ առաջ ամերիկացիներն առանց վերահսկողության սպառազինություն էին լցնում Ուկրաինա` արդյունքում զենքի անօրինական անդրսահմանային վաճառքի խոշորագույն հանգույց ստեղծելով։ Սև ծովից մինչև Միջերկրական ծով հեռու չէ, և ահա արդեն այդ զենքը կիրառություն է գտնում Մերձավոր Արևելքում։
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի ռազմածովային օբյեկտներին
Տգեղ բան է: Ստացվում է, որ Բայդենի վարչակազմը, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, թքած ունի Մերձավոր Արևելքում իր ամենամոտ և հավատարիմ դաշնակցի անվտանգության վրա։ Ամերիկյան զենքերից, որոնք զարտուղի ճանապարհներով հայտնվել են Գազայի հատվածում, հենց նոր սպանել են բազմաթիվ իսրայելցի զինվորականների և խաղաղ բնակիչների, կանանց ու երեխաների։
Հանրապետականները դա արդեն իսկ որպես հաղթաթուղթ են օգտագործում ընտրապայքարում, իսկ դեմոկրատները փորձում են արդարանալ։ Նրանք միանգամից իրանական հետք գտան, ձեռքի հետ էլ մեղքը գցեցին Ռուսաստանի վրա։
Սակայն Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ պաղեստինյան խմբավորմանը որևէ աջակցություն չի ցուցաբերում։ Անհասկանալի է նաև, թե ռուս զինվորականները ինչու պետք է տային զենքերը, եթե նրանք ռազմական գործողության ակտիվ փուլում են, զենքը իրենց էլ է պետք։
Մերձավոր Արևելքում Իսրայելի եզակի դիրքը պայմանավորված էր նրանով, որ նրա թիկունքում միշտ նշմարվում էր ավագ եղբայրը՝ ԱՄՆ-ն։ Բայց հիմա վաղուց փորձված այդ սխեմայում ինչ-որ բան սխալ գնաց: Եղբայրը պարզապես օգնության չեկավ։
Արժե, որ եվրոպացիները շատ ուշադիր նայեն այս դեպքին։ Առայժմ նրանք իրենք իրենց համոզում են, որ Ռուսաստանն է ամեն ինչի մեղավորը։ Գիտե՞ք՝ ինչպես են նրանք ապացուցում ՀԱՄԱՍ–ի հարձակումների և Ռուսաստանի կապը։ Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը։ Հանճարեղ է, չէ՞։ Ոչինչ, որ դա Դատաստանի օրվա 50-ամյակն է, որը չսպիացող վերք է դարձել թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների համար։ Կարևորը ռուսական հետք գտնելն է։
Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են պաղեստինա–իսրայելական սրացումը
ԵՄ-ի աղքատացումը բերում է սոցիալական պետության փլուզման։ Նպաստները, հանուն որոնց Եվրոպա էին մեկնում միլիոնավոր միգրանտներ, մի գեղեցիկ օր կարող են չեղարկել կամ արժեզրկել։ Եվ այդ ժամանակ ի՞նչ են անելու այդ բոլոր մարդիկ, որոնք չեն իմանա, թե ինչով կերակրեն իրենց կանանց ու երեխաներին։ Սովորաբար Եվրոպայում զանգվածային ելույթները ուժայինները ցրում են ցուցադրական դաժանությամբ։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ պահին ցուցարարները ինչ-որ քանակի հրազեն ունենան։
Մի տեսակ բարձրագույն արդարություն կլինի, եթե արևմտյան զենքը, որը մատակարարվում էր ռուսներին սպանելու համար, վերադառնա իր տերերին և նրանց դեմ ուղղվի։ Իսկ Վաշինգտոնում կձևացնեն, թե ոչինչ չի կատարվում։ Նրանք դաշնակիցների հետ շփման այդպիսի ոճ ունեն՝ անձնական ոչինչ չկա, միայն բիզնես։ Իսրայելը թույլ չի տա խաբել:
Լրահոս
0