https://arm.sputniknews.ru/20231011/44-orjajum-zvohvats-vahe-abrvojani-mahic-hetvo-tsnvoghnern-arden-erkrvord-erekhan-en-unecel-67155868.html
44-օրյայում զոհված Վահե Աբրոյանի մահից հետո ծնողներն արդեն երկրորդ երեխան են ունեցել
44-օրյայում զոհված Վահե Աբրոյանի մահից հետո ծնողներն արդեն երկրորդ երեխան են ունեցել
Sputnik Արմենիա
Վահեի մայրը կոչ է անում բոլոր որդեկորույս մայրերին ուժ հավաքել և կրկին երեխաներ ունենալ։ 11.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-11T18:27+0400
2023-10-11T18:27+0400
2023-10-11T18:27+0400
արցախյան պատերազմ
նորածին
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67154017_0:0:1280:720_1920x0_80_0_0_83ee6b8b99adbaaf624017c8a0787ae2.jpg
44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի ընտանիքում կրկին երեխա է ծնվել։ Միակ որդու զոհվելուց հետ 2022թ.–ին լույս աշխարհ էր եկել Վահանը, 1.5 տարի անց ընտանիքը կրկին համալրվել է, ծնել է Վանեն։«Երբ իմացա, որ կրկին հղի եմ, որոշեցի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ երեխան լույս աշխարհ գա, ու հիմա նա իր հետ լույս է բերել իմ ընտանիք։ Վահանը իմ հույսն էր, իսկ Վանեն իմ լույսն է»,– «Զինուժի» հետ զրույցում պատմում է Վահե Աբրոյանի մայրը` 40-ամյա Երանուհի Բաղդասարյանը։Արդեն բազմազավակ մայրը հիմա մի ցանկություն ունի, որ իր օրինակը վարակիչ լինի որդեկորույս մյուս մայրերի համար։Ի դեպ, նախորդ տարի, Վահանի ծնվելուց մեկ ամիս անց, Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Աբրոյանների ընտանիք։ Տիկին Երանուհին դեռ այն ժամանակ էր խոստովանել, որ նորածնի ծնվելուց հետո շատ-շատ բան է փոխվել, մեծ աղջիկներն այնքան են ոգևորվել, որ ցանկություն են հայտնել, որ ընտանիքում ևս մեկ փոքրիկ ծնվի։Նշենք, որ Վահեն 2020-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, նա ծառայել է Ֆիզուլիում։Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր շուկայի մարտերում, ԱԹՍ-ի հարվածից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67154017_189:0:1149:720_1920x0_80_0_0_3d06d6e9aa1720a31fa83c5425478bc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, նորածին, տեսանյութեր, տեսանյութ, видео
արցախյան պատերազմ, նորածին, տեսանյութեր, տեսանյութ, видео
44-օրյայում զոհված Վահե Աբրոյանի մահից հետո ծնողներն արդեն երկրորդ երեխան են ունեցել
Վահեի մայրը կոչ է անում բոլոր որդեկորույս մայրերին ուժ հավաքել և կրկին երեխաներ ունենալ։
44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի ընտանիքում կրկին երեխա է ծնվել։ Միակ որդու զոհվելուց հետ 2022թ.–ին լույս աշխարհ էր եկել Վահանը, 1.5 տարի անց ընտանիքը կրկին համալրվել է, ծնել է Վանեն։
«Երբ իմացա, որ կրկին հղի եմ, որոշեցի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ երեխան լույս աշխարհ գա, ու հիմա նա իր հետ լույս է բերել իմ ընտանիք։ Վահանը իմ հույսն էր, իսկ Վանեն իմ լույսն է»,– «Զինուժի» հետ զրույցում պատմում է Վահե Աբրոյանի մայրը` 40-ամյա Երանուհի Բաղդասարյանը։
Արդեն բազմազավակ մայրը հիմա մի ցանկություն ունի, որ իր օրինակը վարակիչ լինի որդեկորույս մյուս մայրերի համար։
«Խորհուրդ եմ տալիս չերկմտեն` անկախ տարիքից։ Փոքրիկներն ապրելու ուժ են տալիս, իսկ մայրերին ապրելու համար ուժ է պետք, եթե թուլանան, իրենց ոչ ոք չի գնահատի»,– ասում է նա։
Ի դեպ, նախորդ տարի, Վահանի ծնվելուց մեկ ամիս անց,
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Աբրոյանների ընտանիք։ Տիկին Երանուհին դեռ այն ժամանակ էր խոստովանել, որ նորածնի ծնվելուց հետո շատ-շատ բան է փոխվել, մեծ աղջիկներն այնքան են ոգևորվել, որ ցանկություն են հայտնել, որ ընտանիքում ևս մեկ փոքրիկ ծնվի։
Նշենք, որ Վահեն 2020-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, նա ծառայել է Ֆիզուլիում։
Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր շուկայի մարտերում, ԱԹՍ-ի հարվածից։