00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2022 թ–ին ԵԱՏՄ երկրներում պետգնումների շուկան ավելացել է ավելի քան 20 տոկոսով. Սուլթանով

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցԲախիտ Սուլթանով
Բախիտ Սուլթանով - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Բաժանորդագրվել
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարը նշել է, որ աճ կա նաև փոխադարձ մատակարարումների ծավալների մեջ. 2022 թ. այդ ցուցանիշը 2021 թ. համեմատ աճել է վեց անգամ:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների պետգնումների շուկայի ծավալը տարեկան աճ է գրանցում։ «Ռեսպուբլիկա» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիտ Սուլթանովը։
Ըստ նրա` 2022 թ. արդյունքներով պետգնումների շուկայի ծավալը կազմել է ավելի քան 190 մլրդ դոլար։
«2021 թ. համեմատ պետգնումների շուկայի ծավալը ԵԱՏՄ երկրներում աճել է ավելի քան 20%–ով։ Աճ կա նաև փոխադարձ մատակարարումների ծավալների մեջ։ 2022 թ. այդ ցուցանիշը 2021 թ. համեմատ աճել է վեց անգամ»,– նշել է Սուլթանովը։
Նա տեղեկացրել է, որ 2025 թ. առաջին եռամսյակում կհաստատվեն ռոումինգային զանգերի միջազգային փոխկապակցման դրույքաչափերը, կներդրվեն «արդար սակագներ», այսինքն՝ «տնային» սակագներին առավելագույնս մոտ վճարներ։
ԵԱՏՄ–ում գործազրկությունը կրճատվել է 15, ՀՀ–ում` մինչև 3,3 տոկոսով
Սուլթանովի խոսքով` այսօր հատուկ ուշադրություն է դարձվում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, միության ներքին կապերի ամրապնդմանը։
«Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի ԵՏՀ աշխատանքը՝ միության մատակարարների համար պետական գնումների լիարժեք, հասանելի շուկա ստեղծելու ուղղությամբ, որը գործելու է բոլորին հասկանալի կանոններով»,– ընդգծել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարը։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով նախատեսված է կարևոր մի սկզբունք՝ գնում կատարելիս ազգային ռեժիմի տրամադրումը։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ երկիրը պետք է միության այլ պետությունների ապրանքներին, աշխատանքներին և ծառայություններին տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ և պայմաններ, քան իր մատակարարների համար։
ԵԱՏՄ-ում մեծացել է նոր լոգիստիկ շղթաների ձևավորման արդիականությունը. Կոժոշև
Սուլթանովը նշեց, որ այդ աշխատանքի շրջանակներում այս տարվա օգոստոսի 29–ին միության երկրների փոխվարչապետները ստորագրեցին համաձայնագիր` պետական գնումների նպատակով բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին։
Լրահոս
0