00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է քայլեր արվեն Արցախի նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Այվազյան
Վարդան Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Վարդան Այվազյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սահմանդրագետն ընդգծում է` եթե Արցախ պետության հակասահմանադրական ճանապարհով լուծարելու գործընթացը մնա ուժի մեջ, կստացվի ՀՀ–ի կողմից ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայ ժողովուրդը Արցախ պետության բաղադրամասերից կորցրել է տարածքը, սակայն գոյություն ունի վտարանդի կառավարության ինստիտուտ, և պետք է իրավական դաշտում արվեն քայլեր Արցախի նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Այվազյանի գնահատմամբ՝ թեպետ չկա Արցախի տարածքը, բայց դեռևս գործում է Արցախի Հանրապետության սահմանադրությունը, քանի որ այն ընդունվել է հանրաքվեով, և այն կարող է դադարել միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովուրդը հանրաքվեով նոր սահմանադրություն ընդունի։
«Արցախի սահմանադրությամբ կառուցակարգը հետևյալն է` ԱՀ ԱԺ պատգամավորները 1/5–րդով դիմում են Արցախի գերագույն դատարանին Արցախի նախագահի հրամանագիրը անվավեր, հակասահմանադրական և ուժը կորցրած ճանաչելու դիմումով։ Եթե մենք ունենում ենք Արցախի Հանրապետության գերագույն դատարանի որոշումը, դրանով կանգնեցնում ենք այս հակասահմանադրական ակտը»,–ասաց նա։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ամենաակտիվ գործողություններով աջակցի, որպեսզի Արցախի իշխանություններին ապահովեն բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով և կապի միջոցներով։ Խոսքը հենց վտարանդի կառավարության մասին է։ Այդ կերպ իշխանությունները կկարողանան ակտիվ կերպով հարաբերվել միջազգային հանրության, բարեկամ պետությունների հետ։ Խոսքը պայմանագրային, դիվանագիտական հարաբերությունների մասին է։
Միևնույն ժամանակ նույն Արցախի իշխանությունները պետք է դիմեն Միջազգային քրեական դատարանին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, գործողությունները դատապարտելու համար։
«Պարտադիր չէ դիմել ու ստանալ որոշում, այստեղ գործընթացի խնդիրն է, որ ցանկացած նման գործողություն իրավական հիմք է, որպեսզի մեկ անգամ ևս և՛ առանձին պետությունների մակարդակով, և՛ միջազգային հանրության մակարդակով ճանաչվի Արցախ պետության իրավասուբյեկտությունը։ Բացի դա, հաջորդ էֆեկտը կայանում է նրանում, որ այս քայլով մենք խոչընդոտում ենք այն ահռելի գումարների հասնող ադրբեջանական կողմի հայցին, որով նա պատրաստվում է կամ արդեն դիմել է միջազգային ատյաններին (տարբեր տեղեկատվական աղբյուրներից հասած տվյալներով՝ մինչև 200 միլիարդ դոլարի հասնող գումարի մասինէ խոսքը)»,–նշեց սահմանադրագետը:
Անկազմակերպ աշխատանք, քաղցած մարդիկ. Արցախից տեղահանվածները խնդիրների են բախվում
Հակառակ պարագայում, եթե Արցախ պետության հակասահմանադրական ճանապարհով լուծարելու գործընթացը մնա ուժի մեջ, կստացվի ՀՀ–ի կողմից ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։
«Որքան մենք զիջում ենք, հրաժարվում ենք մեր նկրտումներից, այդքան ադրբեջանական կողմը ավելի շատ պահանջներ է ներկայացնում, և եթե մենք այս միջոցով վերականգնենք Արցախի սահմանադրական կարգը և Արցախ պետության իրավասուբյեկտությունը, սրանով մենք կխոչընդոտենք ադրբեջանական իշխանությունների՝ արդեն անկլավների, Սյունիքով միջանցքի պահանջներին»,–նշեց նա։
Սահմանադրագետը ընդգծեց` այս պահին անհրաժեշտ է քաղաքական գործընթացները բերել լեգիտիմության շրջանակ, որպեսզի լինեն իրավական լեգիտիմ հիմքեր հայության խնդիրներն առաջ մղելու առումով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0