https://arm.sputniknews.ru/20231010/pashinjany-hajtnel-e-vor-chi-karvogh-masnakcel-bishqekum-kajanaliq-gagatnazhvoghvovin-67104422.html
Փաշինյանը հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին
Փաշինյանը հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս չի մասնակցի Բիշքեկում կայանալիք նիստին։ 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T16:51+0400
2023-10-10T16:51+0400
2023-10-10T16:59+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բիշքեկ
ղրղզստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56763588_0:10:1600:910_1920x0_80_0_0_a4a75721ff9bcd75da9884962eb361de.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում:Առաջնորդները պայմանավորվել են պահպանել մշտական շփումներն ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները։Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։
բիշքեկ
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56763588_97:0:1520:1067_1920x0_80_0_0_0cb6b3c4f6419c116ed3f9e9d87aef28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բիշքեկ, ղրղզստան
հայաստան, նիկոլ փաշինյան, բիշքեկ, ղրղզստան
Փաշինյանը հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին
16:51 10.10.2023 (Թարմացված է: 16:59 10.10.2023) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս չի մասնակցի Բիշքեկում կայանալիք նիստին։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է
Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում:
«Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտնել է, որ մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»,-ասված է հաղորդագրությունում։
Առաջնորդները պայմանավորվել են պահպանել մշտական շփումներն ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները։
Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար
Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ
Անի Բադալյանը հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։