00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարի նախկին համայնքապետը 5 տարում ավելի քան 10 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազության շենքը
ՀՀ գլխավոր դատախազության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
ՀՀ գլխավոր դատախազության շենքը
Բաժանորդագրվել
Սամվել Վարդանյանն աշխատանքի է ընդունել իր երկու մտերիմներին, որոնք աշխատանքի չեն եկել, սակայն նրանց անունով համայնքի բյուջեից գումար է դուրս գրվել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Սամվել Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 5 տարվա ընթացքում պետությանն ավելի քան 10 մլն դրամի վնաս հասցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սամվել Վարդանյանը, 18 տարի զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը (2001-2019 թթ.), համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.–ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր` այսպիսով վատնելով համայնքին պատկանող ավելի քան 10 մլն դրամը:
Մասնավորապես, Սամվել Վարդանյանը Փարաքար համայնքի ղեկավարի վարորդ աշխատանքի է ընդունել իր եղբոր աղջկա ամուսնուն, ինչպես նաև` համայնքի գազի բաշխման և իրացման բաժնի հսկիչ իր ընկերոջը` Ս.Ղ.–ին, նշանակել է Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ։
Այս անձինք աշխատանքի չեն ներկայացել, սակայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.–ի օժանդակությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ։ Արդյունքում, ընդհանուր առմամբ 5 տարում համայնքի բյուջեից վատնվել է ավելի քան 10 մլն դրամ։
Դատախազը 2023 թ. հոկտեմբերի 6–ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Սամվել Վարդանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական հին օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) (2 դրվագ):
Լրահոս
0