00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում «գուբերնիայի» լուրջ կողմնակից չկա. քաղտեխնոլոգը՝ Զեյնալյանի հայտարարության մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Բաժանորդագրվել
«Հանրապետություն» կուսակցությունն ի սկզբանե ներկայացել է որպես հակառուսական ուժ և դրա հաշվին որոշակի ընտրազանգված է ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում չկան լուրջ ուժեր, որոնք ձգտում են երկիրը դարձնել ՌԴ տարածաշրջան կամ «գուբերնիա»։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հայտարարությունը։
Երևանի ավագանիում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ հուշագրի ստորագրումից հետո Զեյնալյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին առնվազն հինգ քաղաքական ուժեր մասնակցել են հյուսիսային կապիտալով և կրեմլյան կառավարումով։ Նրանք նպատակ էին հետապնդում Երևանի ավագանու իշխանությունը վերցնել, անթաքույց հայտարարություններով Երևանը տեսնում էին Թաթարստանի կարգավիճակում։
Բադալյանի խոսքով ՝ դեռևս հունիս-հուլիս ամիսներին պարզ էր, որ Երևանի ընտրություններում ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող 50 տոկոսից ավելի ձայն վերցնել: Դա հասկանում էր նաև «Քաղաքացիական պայմանագիրը», հետևաբար` քաղաքական ուժ էր փնտրում, որի հետ կարող էր կոալիցիա կազմել։
«Իսկ այդ ուժը ոչ թե պետք է ընդամենը լիներ արդարադատության նախարարությունում գրանցված ուժ, այլ առնվազն պետք է ինչ–որ ընտրազանգված ունենար։ Գաղտնիք չէ, որ ՔՊ–ն գտավ այդ ուժին` «Հանրապետություն» կուսակցությանը, որն ունի որոշակի ընտրազանգվածային կշիռ։ «Հանրապետությունն» իր հակառուսական դիրքորոշման հաշվին ստացավ որոշակի աջակցություն, ինչպես նաև ՔՊ-ի կողմից ընտրական որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ կուսակցություննավելի շատ ձայներ է հավաքել»,–ասաց քաղտեխոնլոգը։
Բադալյանի կարծիքով` «Հանրապետություն» կուսակցության օգտին նաև քվեարկվել են որոշ ՔՊ անդամներ, քանի որ անձնական վերաբերմունքի պատճառով չէին ցանկանում Տիգրան Ավինյանի միանձնյա հաղթանակը:
Ուստի հաշվի առնելով վերոնշյալը՝ ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» և Հանրապետություն» կուսակցությունների միջև կոալիցիան սպասելի էր։
«Այո՛, հենց սկզբում էլ նախատեսվում էր, որ «Հանրապետությունը» դառնալու է դաշնակից Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ–ին, և այդ ծրագիրն ավարտվեց հաջողությամբ, բայց Ավինյանը քաղաքապետ դարձավ ոչ թե շնորհիվ «Հանրապետության» ջանքերի, այլ շնորհիվ «Հանրային ձայն» կուսակցության մասնակիցների ներկայության»,–ասաց Բադալյանը։
Ինչ վերաբերում է Զեյնալյանի այն հայտարարություններին, թե իրենք չեն ուզում թույլ տալ Հայաստանը դարձնել «Թաթարստան», Բադալյանը նշեց, որ դա նշելով` Զեյնալյանը նկատի է ունեցել Հայաստանի` Ռուսաստանի ծայրագավառ դառնալը, սակայն այդ քաղաքական դիրքորոշումն իրենք առաջ են քաշել ի սկզբանե։
«Մյուս կողմից, Հայաստանում չկան ուժեր (գուցե մի քանի մարգինալ), որոնք կցանկանային երկիրը բերել Թաթարստանի կարգավիճակի ՝ ՌԴ վարչատարածքային միավորի տեսքով։ Այլ հարց է, որ որպես տնտեսական միավոր` այս տարածաշրջանը շատ ավելի զարգացած է, քան Հայաստանը։ Եվ Հայաստանը պետք է շատ ներդրումներ ապահովի, որպեսզի տնտեսական առումով նմանվի Թաթարստանին», - ասաց Բադալյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ:
Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել էին չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացվեն։ Նիստին, սակայն, քվորում ապահովվեց, քանի որ ՔՊ–ից բացի ներկա էին նաև «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամները։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14,
«Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7,
«Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8,
«Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Վարդան Ղուկասյանը դեմ է Երևանի ավագանու ընտրությունների
Լրահոս
0