https://arm.sputniknews.ru/20231010/erevanum-hashvarvel-e-lernajin-gharabaghic-brni-teghahanvats-8076-yntaniq-31350-andz-avinjan-67083202.html
Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք` 31350 անձ. Ավինյան
Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք` 31350 անձ. Ավինյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը հավաքագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկությունը և փոխանցում է... 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T10:31+0400
2023-10-10T10:31+0400
2023-10-10T10:31+0400
տիգրան ավինյան
արցախ
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67082246_0:42:810:498_1920x0_80_0_0_fedf74b29a829eb80e626f1b896ab039.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք` 31350 անձ։ Տեղեկությունը Երևանի ավագանու անդրանիկ նիստում հայտնեց ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման, կարիքները գնահատելու և այլ գործընթացներից անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67082246_45:0:765:540_1920x0_80_0_0_c028c2f23424f5873b98b3e0eecbc8fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, տեղահանված
տիգրան ավինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, տեղահանված
Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք` 31350 անձ. Ավինյան
Երևանի քաղաքապետարանը հավաքագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկությունը և փոխանցում է Հայակական Կարմիր խաչի ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք` 31350 անձ։ Տեղեկությունը Երևանի ավագանու անդրանիկ նիստում հայտնեց ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման, կարիքները գնահատելու և այլ գործընթացներից անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը։
«Քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ պայմաններում գտնվող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված բնաիրային փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկությունը և փոխանցում է Հայակական Կարմիր խաչի ընկերությանը»,–ասաց նա։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։