https://arm.sputniknews.ru/20231010/dijiteq-23-cucahandesum-nakhagtser-klinen-arcakhcinerin-ashkhatanqi-teghavvorelu-hamar-67092359.html
«ԴիջիԹեք 23» ցուցահանդեսում նախագծեր կլինեն արցախցիներին աշխատանքի տեղավորելու
«ԴիջիԹեք 23» ցուցահանդեսում նախագծեր կլինեն արցախցիներին աշխատանքի տեղավորելու
Sputnik Արմենիա
Ցուցահանդեսի ժամանակ առկա թափուր աշխատատեղերին հնարավոր կլինի ծանոթանալ Artsakh Career Expo-ում: ՏՏ դպրոցները սեմինարներ կանցկացնեն, որոնք կօգնեն... 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T13:01+0400
2023-10-10T13:01+0400
2023-10-10T13:21+0400
դիջիթեք էքսպո
արցախ
աշխատանք
տեղեկատվական տեխնոլոգիաներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56540582_0:47:1600:947_1920x0_80_0_0_842a9cf3eedc49d6de815653d9bf0474.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «ԴիջիԹեք 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին կներկայացվեն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր: Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում սպասվող ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում:Մասնավորապես, «ԴիջիԹեք 23»-ում ներկայացված կլինի մեկ այլ ցուցահանդեսի (, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին)՝ «Artsakh Career Expo»-ի տաղավարը։Այն ՏՏ ընկերությունների համար, որոնք գործում էին Արցախում, միությունը պատրաստվում է մեկ այլ առանձին տաղավար բացել (եթե նրանք հասցնեն պատրաստվել մասնակցությանը)։Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում Armenian Code Academy-ի ՏՏ դպրոցը սեմինարներ կանցկացնի Արցախի մեր հայրենակիցների համար՝ օգնելով հասկանալ` ինչպես յուրացնել ՏՏ ոլորտի մասնագիտություն։Ինժեներություն` հայկական ձևով. աֆրիկյան մի երկրում ուզում են «Արմաթի» փորձը կիրառելԿարապետյանը հիշեցրել է, որ «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաների մարզիչները, որոնք աշխատում էին Արցախում, կարող են ընդունվել ՀՀ-ի նույնանուն լաբորատորիաներ (դրանք գործում են որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների միության և ԿԳՄՍ նախարարության համատեղ նախագիծ): «Արմաթը» և նրանց ուսումնական նախագծերը ևս կներկայացվեն ցուցահանդեսում:ՏՏ ընկերություններն իրենց հերթին ընդունելություն են հայտարարում արցախցի ծրագրավորողների, այդ թվում՝ սկսնակների համար (որպես պրակտիկանտներ)։ Ընկերությունները ևս իրենց առաջարկները կներկայացնեն ցուցահանդեսում։Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Դրա գլխավոր կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։Ծրագրավորում, խաղերի, ԱԹՍ-ների ստեղծում․ Երևանում հերթական «Արմաթ» լաբորատորիան է բացվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56540582_0:0:1600:1200_1920x0_80_0_0_19dbb0b78243fb5ca7a2ff3f72cd5fb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիջիթեք էքսպո, արցախ, աշխատանք, տեղեկատվական տեխնոլոգիաներ
դիջիթեք էքսպո, արցախ, աշխատանք, տեղեկատվական տեխնոլոգիաներ
«ԴիջիԹեք 23» ցուցահանդեսում նախագծեր կլինեն արցախցիներին աշխատանքի տեղավորելու
13:01 10.10.2023 (Թարմացված է: 13:21 10.10.2023) Ցուցահանդեսի ժամանակ առկա թափուր աշխատատեղերին հնարավոր կլինի ծանոթանալ Artsakh Career Expo-ում: ՏՏ դպրոցները սեմինարներ կանցկացնեն, որոնք կօգնեն հայրենակիցներին իրենց առաջին քայլերն անել ՏՏ ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «ԴիջիԹեք 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին կներկայացվեն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր: Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում սպասվող ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում:
Մասնավորապես, «ԴիջիԹեք 23»-ում ներկայացված կլինի մեկ այլ ցուցահանդեսի (, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին)՝ «Artsakh Career Expo»-ի տաղավարը։
«Մենք նրանց կտրամադրենք տաղավար, որտեղ յուրաքանչյուրը կարող է նախապես իմանալ, թե ինչ ձեռնարկություններ ու աշխատատեղեր են ներկայացվելու այս ցուցահանդեսին։ Այնտեղ աշխատանք փնտրելու համար հնարավոր կլինի գրանցվել՝ թողնելով ձեր տվյալները»,-հավելել է Կարապետյանը։
Այն ՏՏ ընկերությունների համար, որոնք գործում էին Արցախում, միությունը պատրաստվում է մեկ այլ առանձին տաղավար բացել (եթե նրանք հասցնեն պատրաստվել մասնակցությանը)։
Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում Armenian Code Academy-ի ՏՏ դպրոցը սեմինարներ կանցկացնի Արցախի մեր հայրենակիցների համար՝ օգնելով հասկանալ` ինչպես յուրացնել ՏՏ ոլորտի մասնագիտություն։
Կարապետյանը հիշեցրել է, որ «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաների մարզիչները, որոնք աշխատում էին Արցախում, կարող են ընդունվել ՀՀ-ի նույնանուն լաբորատորիաներ (դրանք գործում են որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների միության և ԿԳՄՍ նախարարության համատեղ նախագիծ): «Արմաթը» և նրանց ուսումնական նախագծերը ևս կներկայացվեն ցուցահանդեսում:
ՏՏ ընկերություններն իրենց հերթին ընդունելություն են հայտարարում արցախցի ծրագրավորողների, այդ թվում՝ սկսնակների համար (որպես պրակտիկանտներ)։ Ընկերությունները ևս իրենց առաջարկները կներկայացնեն ցուցահանդեսում։
Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Դրա գլխավոր կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։