00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից բռնի տեղահանված երեխաների կեսն արդեն դպրոց է հաճախում

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանված երեխա
Արցախից բռնի տեղահանված երեխա - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Բաժանորդագրվել
Այս պահի դրությամբ մարզերի մեջ առաջատարը Կոտայքն է։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կեսն արդեն հաճախում է դպրոց։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10–ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի դպրոցներում հաշվառված է 11 238 երեխա: Նրանցից 458–ը Սյունիքի մարզում են, 535–ը` Գեղարքունիքում, 1597–ը` Արարատում, 234–ը` Վայոց Ձորում, 1964–ը` Կոտայքում, 512–ը` Արագածոտնում, 956-ը` Արմավիրում, 427-ը` Շիրակում, 635–ը` Լոռիում, 325–ը` Տավուշում, իսկ 3595–ը Երևանի տարբեր դպրոցներում են։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց հատուկ չեն ընդունում որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ։
«Կան դեպքեր, երբ անձինք դիմում են որևէ դպրոց ու ստանում մերժում։ Այդ դպրոցներն ունեն լիցենզավորված աշակերտերի հստակ քանակ, և միայն սա է խնդիրը, որ նրանց ուղղորդում են այլ դպրոցներ։ Նման ճգնաժամային խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզմներում, այստեղ նույնպես հերթագրումներ կան և դա բնավ կապված չէ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հետ»,– ասաց նա։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ուսուցչական թափուր հաստիքներ մարզերում արդեն որոշ չափով համալրվել են։ Սյունիքի մարզում դիտարկվում է 5 ուսուցչի դիմում, Վայոց Ձորում` 2 ուսուցչի, Գեղարքունիքում` 1, Արարատում` 20, Կոտայքում` 25, Արագածոտնում` 6, Արմավիրում` 12, Շիրակում` 11, Լոռիում` 10, Տավուշում` 2։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0