https://arm.sputniknews.ru/20231010/alievy-pvordzum-e-pvokhel-banakcajin-hartaky-meliqjany-vracakan-arajarki-masin-67079052.html
Ալիևը փորձում է փոխել բանակցային հարթակը. Մելիքյանը` վրացական առաջարկի մասին
Ալիևը փորձում է փոխել բանակցային հարթակը. Մելիքյանը` վրացական առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Ջոնի Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց և հստակեցնի քննարկվող հարցերի շրջանակը` տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի... 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T09:31+0400
2023-10-10T09:31+0400
2023-10-10T09:31+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ջոնի մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/33/22073369_0:0:1601:901_1920x0_80_0_0_8dde8ed2dde6e2d4e15c8cb78736c23d.jpg
Ջոնի Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց և հստակեցնի քննարկվող հարցերի շրջանակը` տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի է խոսել Վրաստանում և ինչ հարցերի շուրջ պետք է շարունակել հանդիպումները Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությամբ ձևավորված հարթակներում։Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կամ արևմտյան հարթակներում քննարկվող խնդիրները դժվար կլինի տեղափոխել վրացական հարթակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը` Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման երկկողմ կամ եռակողմ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։ Նույնիսկ եռակողմ հանդիպումների դեպքում ես դժվարւթյամբ եմ պատկերացնում, որ ինչ–որ ձևով հնարավոր կլինի ինչ–որ երաշխիքներ ստանալ` ապաշրջափակման մասով, դելիմիտացիայի մասով, միջպետական հարաբերությունների հիմնման մասով»,– ասաց Մելիքյանը` հիշեցնելով, որ նույնիսկ եվրոպական հարթակներում ձեռք բերված համաձայնությունները Ադրբեջանը հեշտորեն է խախտում, ինչպես դա եղավ Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների դեպքում։ Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց մինչ հանդիպմանը համաձայնություն տալը հստակեցնի քննարկվող հարցերի ողջ շրջանակը` միաժամանակ տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի է խոսել Վրաստանում և ինչ հարցերի շուրջ պետք է շարունակել հանդիպումները Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությամբ ձևավորված հարթակներում։ «Երևանը չպիտի հրաժարվի, բայց և պետք է նախապես ֆիքսի «կարմիր գծերը» և ԱԳՆ–ի մակարդակով իր հստակ դիրքորոշումը ցույց տա, որպեսզի որևէ մեկը հավելյալ սպասելիքներ չունենա այդ հանդիպումից»,– ասաց Մելիքյանը։ Թբիլիսին կարող է հաջող միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև. ՎոլսկիԻնչ վերաբերում է Վրաստանից Ալիևի ակնկալիքներին, մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը այս կերպ փորձում է իր համար ավելի ձեռնտու բանակցային հարթակ գտնել։ «Տեսնելով որոշ ճնշումներ այլ հարթակներում` նա փորձում է քննարկումերը տեղափոխել Վրաստանի հարթակ` վրացական պլատֆորմը ավելի լիարժեք հարթակի վերածելով, ինչը, իմ կարծիքով` մեր շահերից չի բխում»,– կարծում է վրացագետը։ Ի դեպ, մեր զրուցակիցը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Վրաստանի վարչապետը հիշյալ հանդիպման ժամանակ խոսել է ադրբեջանական հռետորաբանությանը համապատասխանող տերմիններով` ասելով, որ տարածաշրջանի երկրները պետք է կարողություն ունենան իրենց հարաբերություններն ու ապագան իրենք որոշելու, և որ արտաքին գործոնները պետք է այստեղ չլինեն։ Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել:«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել էր Ալիևը:Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/33/22073369_0:0:1421:1066_1920x0_80_0_0_08cec9144187906ab2382813a0280fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ջոնի մելիքյան
վրաստանի հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ջոնի մելիքյան
Ջոնի Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց և հստակեցնի քննարկվող հարցերի շրջանակը` տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի է խոսել Վրաստանում և ինչ հարցերի շուրջ պետք է շարունակել հանդիպումները Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությամբ ձևավորված հարթակներում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կամ արևմտյան հարթակներում քննարկվող խնդիրները դժվար կլինի տեղափոխել վրացական հարթակ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի արած հայտարարությունը` Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման երկկողմ կամ եռակողմ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։
«Արդեն եղած ֆորմատները, որտեղ Արևմուտքը կամ Ռուսաստանն են ներգրավված, բավական լուրջ խնդիրների շուրջ քննարկումներ են ընթանում, և ես չեմ պատկերացնում, որ այդ հարցերը կարելի է տեղափոխել Վրաստան։ Քանի որ նախ երկկողմանի ֆորմատի մեջ այդ ամենը շատ դժվար կլինի քննարկել` Ադրբեջանի նախագահի մաքսիմալիզմից ելնելով։
Նույնիսկ եռակողմ հանդիպումների դեպքում ես դժվարւթյամբ եմ պատկերացնում, որ ինչ–որ ձևով հնարավոր կլինի ինչ–որ երաշխիքներ ստանալ` ապաշրջափակման մասով, դելիմիտացիայի մասով, միջպետական հարաբերությունների հիմնման մասով»,– ասաց Մելիքյանը` հիշեցնելով, որ նույնիսկ եվրոպական հարթակներում ձեռք բերված համաձայնությունները Ադրբեջանը հեշտորեն է խախտում, ինչպես դա եղավ Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների դեպքում։
Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց մինչ հանդիպմանը համաձայնություն տալը հստակեցնի քննարկվող հարցերի ողջ շրջանակը` միաժամանակ տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի է խոսել Վրաստանում և ինչ հարցերի շուրջ պետք է շարունակել հանդիպումները Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությամբ ձևավորված հարթակներում։
«Երևանը չպիտի հրաժարվի, բայց և պետք է նախապես ֆիքսի «կարմիր գծերը» և ԱԳՆ–ի մակարդակով իր հստակ դիրքորոշումը ցույց տա, որպեսզի որևէ մեկը հավելյալ սպասելիքներ չունենա այդ հանդիպումից»,– ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է Վրաստանից Ալիևի ակնկալիքներին, մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը այս կերպ փորձում է իր համար ավելի ձեռնտու բանակցային հարթակ գտնել։
«Տեսնելով որոշ ճնշումներ այլ հարթակներում` նա փորձում է քննարկումերը տեղափոխել Վրաստանի հարթակ` վրացական պլատֆորմը ավելի լիարժեք հարթակի վերածելով, ինչը, իմ կարծիքով` մեր շահերից չի բխում»,– կարծում է վրացագետը։
Ի դեպ, մեր զրուցակիցը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Վրաստանի վարչապետը հիշյալ հանդիպման ժամանակ խոսել է ադրբեջանական հռետորաբանությանը համապատասխանող տերմիններով` ասելով, որ տարածաշրջանի երկրները պետք է կարողություն ունենան իրենց հարաբերություններն ու ապագան իրենք որոշելու, և որ արտաքին գործոնները պետք է այստեղ չլինեն։
«Մեկը կարող է սա մեկնաբանել ընդդեմ Արևմուտքի, մյուսը` Ռուսաստանի։ Բայց իրականում ակնհայտ է, որ սա ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի դեմ է»,– եզրակացնում է Մելիքյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել:
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել էր Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։