00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարարներ «արտահանողից» փրկարարներ ընդունող. ՀՀ–ում մեկնարկել է «HOPE - 2023» վարժանքը

© Photo : official site of MES of RA Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
HOPE 2023 վաժանքի նպատակն է Հայաստանը` որպես ընդունող երկիր, ներկայացնել բոլոր հնարավորություններով և ամբողջ ծավալով։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ փրկարարներ արտահանողից դառնում է փրկարար ընդունող երկիր. Հայաստանում հոկտեմբերի 9-11 անցկացվում է «HOPE - 2023» վարժանքը` 6 երկրների փրկարարական խմբերի մասնակցությամբ։
Վարժանքը կրում է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» խորագիրը։ «HOPE - 2023» վարժանքի նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր պետությունների՝ Ֆրանսիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Վրաստանի, Կիպրոսի և Հունաստանի փրկարարական խմբերի՝ բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները ավերիչ աղետներին դիմակայելու հարցում:
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեծ թվով միջազգային որոնողափրկարարական թիմերի ժամանումը Հայաստան՝ միաժամանակ օդային և ցամաքային ճանապարհներով:
«Վարժանքի մասնակից երկրները իրենց փրկարարական ներուժով գալիս են մասնակցելու մի վարժանքի, որն ուղղված է երկրաշարժի հետևանքների վերացմանը, այդ աշխատանքներն իրականացվելու են 36-ժամյա դաշտային վարժանքի ձևաչափով»–ներկայացրեց ծրագրի հայաստանյան համակարգող Արմինե Հայրապետյանը։
Նա հավելեց, որ վարժանքի ընթացքում կատարվող աշխատանքները ունենալու են որոնողափրկարարական, ինչպես նաև հանրային իրազեկման բնույթ՝ մշակութային հուշարձանների՝ երկրաշարժից տուժելու ժամանակ իրականացվելիք գործողությունների սիմուլացիայի եղանակով։
«Այսինքն` եթե մշակութային հուշարձանի տարածքում այցելուները ունենան վնասվածքներ, ապա ինչպես է իրականացվում առաջին օգնությունը, և ինչպես է իրականացվելու տարհանման միջոցառումները մշակութային արժեք ներկայացնող առարկաների համար։ Այն իրականացվելու է փրկարարների հետ համատեղ, թանգարանի աշխատակիցների համակարգմամբ»,–հավելեց Հայրապետյանը։
Ուսումանվարժության ղեկավարի տեղակալ, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ փրկարարական խմբերը վարժանքներն անցկացնելու են Չարենցավանում, Աբովյանում, Արզնու ձորի որոշ հատվածներում
«Փորձել ենք վարժանքը իրատեսական դարձնել։ Կլինեն փլատակները, որոնք երկրաշարժի հետևանքով առաջանում են, բավականին բարդ տեղամասեր ունենք և ներկայացվող թիմերը ամբողջ ծավալով պետք է կարողանան աշխատել, որպեսզի որոնողափրկարարական աշխատանքները իրականացնեն»,–հավելեց Գևորգյանը։
Նա հատկանշական համարեց ընդգծել, որ թիմերը չգիտեն, թե որը կոնկրետ որ տարածքում է աշխատելու, ինչ դժվարությունների է հանդիպելու և ինչ արգելքներ է հաղթահարելու։
«HOPE - 2023» վարժանքի բուն էությունը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանը` որպես ընդունող երկիր, ներկայացվի բոլոր հնարավորություններով և ամբողջ ծավալով։
Լրահոս
0