https://arm.sputniknews.ru/20231009/mirzvojany-chi-mekni-bishqek-agnn-meknabanel-e-rd-pvokhartgvortsnakharari-hajtararutjuny-67059841.html
Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ. ԱԳՆ–ն մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը
Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ. ԱԳՆ–ն մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Միխայիլ Գալուզինն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Բիշքեկում։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T17:44+0400
2023-10-09T17:44+0400
2023-10-09T17:50+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491389_0:0:1600:901_1920x0_80_0_0_e5efa3606f523686a31f2dda958d95d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ ԱՊՀ արտգործնախարարաների նիստ է կայանալու։ Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491389_138:0:1563:1069_1920x0_80_0_0_c7f925e55818287b4106254dbb283fbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արարատ միրզոյան
Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ. ԱԳՆ–ն մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը
17:44 09.10.2023 (Թարմացված է: 17:50 09.10.2023) Միխայիլ Գալուզինն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Բիշքեկում։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ ԱՊՀ արտգործնախարարաների նիստ է կայանալու։ Տեղեկությունը
«Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար
Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:
«ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,– նշել է Բադալյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը
հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը
համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։