https://arm.sputniknews.ru/20231009/mak-i-akh-n-voreve-hajtararutjun-chi-yndunel-israjeli-ev-gazaji-iravitshaki-veraberjal-67030011.html
ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ հայտարարություն չի ընդունել Իսրայելի և Գազայի իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ հայտարարություն չի ընդունել Իսրայելի և Գազայի իրավիճակի վերաբերյալ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները փակ նիստում դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T09:07+0400
2023-10-09T09:07+0400
2023-10-09T09:07+0400
իսրայել
գազայի հատված
պաղեստին
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52918549_0:1:1918:1080_1920x0_80_0_0_47706034b788fc2a64d9abf93de69e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային։Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերն էլ հայտարարել է, որ պետություններից ոչ մեկը հայտարարության նախագիծ չի առաջարկել: Նա նաև նշել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Լանա Զաքինուն պատմել է, որ հակամարտության գոտում իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը:Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է գործի դնեն ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ խողովակները հրադադարի և դեէսկալացիայի կոչեր անելու համար:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52918549_239:0:1679:1080_1920x0_80_0_0_b285ad1428cec5ca569fead229483f0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իսրայել, գազայի հատված, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ հայտարարություն չի ընդունել Իսրայելի և Գազայի իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները փակ նիստում դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային։
Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերն էլ հայտարարել է, որ պետություններից ոչ մեկը հայտարարության նախագիծ չի առաջարկել: Նա նաև նշել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:
ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Լանա Զաքինուն պատմել է, որ հակամարտության գոտում իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը:
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է գործի դնեն ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ խողովակները հրադադարի և դեէսկալացիայի կոչեր անելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: