https://arm.sputniknews.ru/20231009/kremlum-tagnapvov-hetevum-en-merdzavvor-arevelqum-iravitshaki-srmany-peskvov-67045967.html
Կրեմլում տագնապով հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը. Պեսկով
Կրեմլում տագնապով հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Իսրայելում աշխատող դիվանագետները դեռ տեղեկություն չունեն տուժած ռուսաստանցիների մասին։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T13:51+0400
2023-10-09T13:51+0400
2023-10-09T14:05+0400
դմիտրի պեսկով
մերձավոր արևելք
պաղեստին
իսրայել
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630948_0:0:3072:1728_1920x0_80_0_0_714c39759a7bd5bf13f8fe4055625866.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի-Sputnik. Կրեմլում տագնապով հետևում են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Մենք մեծ անհանգստությամբ հետևում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում Իսրայելի շուրջ։ Այս իրավիճակը պոտենցիալ վտանգավոր է տեմպերի աճով, ուստի սա մեր մտահոգության առարկան է այս օրերին։ Մենք անհրաժեշտ գործողություններ ենք իրականացնում իրավիճակը հասկանալու համար»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու կանխատեսումը Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկման մասին, որի պատճառով, ըստ կանխատեսման, բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին։Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ժիրինովսկին շատ տարբեր հայտարարություններ է արել, որոնք պարունակում էին աշխարհում այս կամ այն իրադարձությունների ու գործընթացների զարգացման միտումների բացարձակ ճշգրիտ վերլուծություն:Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Իսրայելում դիվանագետները դեռևս տեղեկություն չունեն տուժած ռուսների մասին:«Բավական եռանդուն ջանքեր է գործադրվում, դիվանագետներն աշխատում են շուրջօրյա, քանի դեռ տուժած ռուսների մասին որևէ տեղեկություն չկա»,-ասել Է Պեսկովը:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:
մերձավոր արևելք
պաղեստին
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630948_341:0:3072:2048_1920x0_80_0_0_6fa7c854652e176f1491c9c9c11493dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, մերձավոր արևելք, պաղեստին, իսրայել, գազայի հատված
դմիտրի պեսկով, մերձավոր արևելք, պաղեստին, իսրայել, գազայի հատված
Կրեմլում տագնապով հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը. Պեսկով
13:51 09.10.2023 (Թարմացված է: 14:05 09.10.2023) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Իսրայելում աշխատող դիվանագետները դեռ տեղեկություն չունեն տուժած ռուսաստանցիների մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի-Sputnik. Կրեմլում տագնապով հետևում են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք մեծ անհանգստությամբ հետևում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում Իսրայելի շուրջ։ Այս իրավիճակը պոտենցիալ վտանգավոր է տեմպերի աճով, ուստի սա մեր մտահոգության առարկան է այս օրերին։ Մենք անհրաժեշտ գործողություններ ենք իրականացնում իրավիճակը հասկանալու համար»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու կանխատեսումը Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկման մասին, որի պատճառով, ըստ կանխատեսման, բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ժիրինովսկին շատ տարբեր հայտարարություններ է արել, որոնք պարունակում էին աշխարհում այս կամ այն իրադարձությունների ու գործընթացների զարգացման միտումների բացարձակ ճշգրիտ վերլուծություն:
«Ինչ վերաբերում է նրան՝ կմոռանան, թե չեն մոռանա Ուկրաինայի մասին... Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին», - ընդգծել Է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Իսրայելում դիվանագետները դեռևս տեղեկություն չունեն տուժած ռուսների մասին:
«Բավական եռանդուն ջանքեր է գործադրվում, դիվանագետներն աշխատում են շուրջօրյա, քանի դեռ տուժած ռուսների մասին որևէ տեղեկություն չկա»,-ասել Է Պեսկովը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: