https://arm.sputniknews.ru/20231009/israjelakan-uzhern-arevmtjan-apin-spanel-en-13-paghestincu-vorvonc-tvum-erekha-ka-67029814.html
Իսրայելական ուժերն Արևմտյան ափին սպանել են 13 պաղեստինցու, որոնց թվում երեխա կա
Իսրայելական ուժերն Արևմտյան ափին սպանել են 13 պաղեստինցու, որոնց թվում երեխա կա
Sputnik Արմենիա
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլը սկսվեց հոկտեմբերի 7-ին, երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունեն: 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T08:55+0400
2023-10-09T08:55+0400
2023-10-09T10:42+0400
իսրայել
պաղեստին
զոհ
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67033187_0:144:1600:1044_1920x0_80_0_0_0c5c9729f1870022df04d09d0258a5d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը Արևմտյան ափին 13 պաղեստինցու է սպանել, այդ թվում ` մեկ երեխայի։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը:«Հոկտեմբերի 8-ի ժամը 21:00-ի դրությամբ Արևմտյան ափի տարբեր շրջաններում իսրայելական ուժերը 13 պաղեստինցու են սպանել, այդ թվում ՝ 12-ամյա երեխայի», - ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ պաղեստինցիներից մեկը սպանվել է Ալ-Լուբբան Ալ-Գարբիեի (Ռամալլահ) մոտակայքում իսրայելական ուժերի զինծառայողի վրա հարձակվելու կամ ենթադրաբար դանակով հարվածելու փորձի ժամանակ:Եվս մեկը սպանվել է Դեյր Շարաֆ (Նաբլուս) անցակետի մոտ պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև զինված բախման ժամանակ:Մյուս 11 պաղեստինցիները սպանվել են ցույցերի և այլ բախումների ժամանակ:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67033187_0:0:1424:1067_1920x0_80_0_0_bedcf8ef4d9ac5f33bef34bbec4703ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, զոհ, գազայի հատված
իսրայել, պաղեստին, զոհ, գազայի հատված
Իսրայելական ուժերն Արևմտյան ափին սպանել են 13 պաղեստինցու, որոնց թվում երեխա կա
08:55 09.10.2023 (Թարմացված է: 10:42 09.10.2023) Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլը սկսվեց հոկտեմբերի 7-ին, երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունեն:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը Արևմտյան ափին 13 պաղեստինցու է սպանել, այդ թվում ` մեկ երեխայի։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը:
«Հոկտեմբերի 8-ի ժամը 21:00-ի դրությամբ Արևմտյան ափի տարբեր շրջաններում իսրայելական ուժերը 13 պաղեստինցու են սպանել, այդ թվում ՝ 12-ամյա երեխայի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պաղեստինցիներից մեկը սպանվել է Ալ-Լուբբան Ալ-Գարբիեի (Ռամալլահ) մոտակայքում իսրայելական ուժերի զինծառայողի վրա հարձակվելու կամ ենթադրաբար դանակով հարվածելու փորձի ժամանակ:
Եվս մեկը սպանվել է Դեյր Շարաֆ (Նաբլուս) անցակետի մոտ պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև զինված բախման ժամանակ:
Մյուս 11 պաղեստինցիները սպանվել են ցույցերի և այլ բախումների ժամանակ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: