ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան են ժամանել Հունաստանի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Վրաստանի որոնողափրկարարական թիմերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Նշվում է, որ առաջինը ժամանել է Կիպրոսի քաղաքային որոնողափրկարարական թիմը, ապա ժամանել է Մոնտենեգրոյի, Հունաստանի, ինչպես նաև Վրաստանի թիմերը։Վրաստանից ժամանած թիմը 20 հոգուց է բաղկացած։Փրկարարները Հայաստանում են «HOPE Exercise 2023»–ի շրջանակում։«HOPE» կոնսորցիումը բաղկացած է ակադեմիական կազմակերպություններից, քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններից և մասնավոր կազմակերպություններից` այնպիսի երկրներից ինչպիսիք են Հայաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Մոնտենեգրոն և Հյուսիսային Մակեդոնիան։Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պատրաստվածությունը և արձագանքման կարողությունները։Ծրագրի ընդհանուր տևողությունը 24 ամիս է:
Փրկարարները տարբեր երկրներից Հայաստան են ժամանել «HOPE Exercise 2023»–ի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան են ժամանել Հունաստանի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Վրաստանի որոնողափրկարարական թիմերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ առաջինը ժամանել է Կիպրոսի քաղաքային որոնողափրկարարական թիմը, ապա ժամանել է Մոնտենեգրոյի, Հունաստանի, ինչպես նաև Վրաստանի թիմերը։
Փրկարարները Հայաստանում են «HOPE Exercise 2023»–ի շրջանակում։
«HOPE» կոնսորցիումը բաղկացած է ակադեմիական կազմակերպություններից, քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններից և մասնավոր կազմակերպություններից` այնպիսի երկրներից ինչպիսիք են Հայաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Մոնտենեգրոն և Հյուսիսային Մակեդոնիան։