https://arm.sputniknews.ru/20231009/hhum-petq-e-dzevavvorvi-arcakhi-hanrapetutjan-vtarandi-karavarutjun-aram-sargsjan-67050313.html
ՀՀ–ում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան
ՀՀ–ում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան
Sputnik Արմենիա
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը կարծում է` արցախցիների համար վտարանդի կառավարության ստեղծումը և նրանց օգնելուն ուղղված քայլերը կարող է բերել... 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T15:05+0400
2023-10-09T15:05+0400
2023-10-09T15:05+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
արամ սարգսյան
հայաստանի դեմոկրատական կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67039846_0:32:1601:932_1920x0_80_0_0_5aea42e0adadd4f34fc2569ad200729d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։«Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է ՀՀ–ում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը»,– պարզաբանեց Սարգսյանը։Նրա խոսքով` վտարանդի կառավարությունը պետք է իրականացի այն քաղաքական գիծը, որն անհրաժեշտ է Արցախը պահպանելու, վերադարձնելու համար, իհարկե ոչ թե հիմա, այլ հեռանկարում։Սարգսյանը նաև համոզված է, որ 130-140 մլրդ դրամի վարկը, որը ՀՀ բյուջեից հատկացվում էր Արցախին, պետք է շարունակի մնալ ՀՀ բյուջեում և հատկացվի այստեղ ապրող արցախցիներին, քանի որ ժողովուրդը այստեղ է և այդ մարդկանց նույնքան օգնություն է պետք։«Պետք է գործել շատ արագ և օպերատիվ։ Շատ կարևոր է, որ մենք այս ընթացքում ցույց տանք, որ չենք համակերպվել ու չենք համակերպվելու, որ Արցախը զավթել է թշնամին»,–ասաց Սարգսյանը։Քաղաքական գործիչը վստահություն ունի` արցախցիների համար վտարանդի կառավարության ստեղծումը և նրանց օգնելուն ուղղված քայլերը կարող է բերել ազգային միասնության։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67039846_0:0:1425:1068_1920x0_80_0_0_bc38552be4848fc8d7f8e14b3bf1ab9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, արամ սարգսյան, հայաստանի դեմոկրատական կուսակցություն
արցախ, լեռնային ղարաբաղ, արամ սարգսյան, հայաստանի դեմոկրատական կուսակցություն
ՀՀ–ում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը կարծում է` արցախցիների համար վտարանդի կառավարության ստեղծումը և նրանց օգնելուն ուղղված քայլերը կարող է բերել ազգային միասնության։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է ՀՀ–ում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը»,– պարզաբանեց Սարգսյանը։
Նրա խոսքով` վտարանդի կառավարությունը պետք է իրականացի այն քաղաքական գիծը, որն անհրաժեշտ է Արցախը պահպանելու, վերադարձնելու համար, իհարկե ոչ թե հիմա, այլ հեռանկարում։
«Ամեն դեպքում դա պետք է լինի, որովհետև եթե սա չունենանք, կնշանակի, որ հրաժարվեցինք մեր իրավունքից ունենալ Արցախի Հանրապետությունը։ Սա խնդիր է, որը պետք է առաջիկայում լուծվի»,–ասաց նա։
Սարգսյանը նաև համոզված է, որ 130-140 մլրդ դրամի վարկը, որը ՀՀ բյուջեից հատկացվում էր Արցախին, պետք է շարունակի մնալ ՀՀ բյուջեում և հատկացվի այստեղ ապրող արցախցիներին, քանի որ ժողովուրդը այստեղ է և այդ մարդկանց նույնքան օգնություն է պետք։
«Պետք է գործել շատ արագ և օպերատիվ։ Շատ կարևոր է, որ մենք այս ընթացքում ցույց տանք, որ չենք համակերպվել ու չենք համակերպվելու, որ Արցախը զավթել է թշնամին»,–ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը վստահություն ունի` արցախցիների համար վտարանդի կառավարության ստեղծումը և նրանց օգնելուն ուղղված քայլերը կարող է բերել ազգային միասնության։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։