https://arm.sputniknews.ru/20231009/hapk-zvoravarzhutjunnerin-shurj-15-hazar-mard-e-masnakcum-67031775.html
ՀԱՊԿ զորավարժություններին շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում
ՀԱՊԿ զորավարժություններին շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում
Sputnik Արմենիա
Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմատրանսպորտային, կործանիչ և բանակային ավիացիա... 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T10:09+0400
2023-10-09T10:09+0400
2023-10-09T10:12+0400
ղրղզստան
զորավարժություններ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35160755_0:119:3219:1929_1920x0_80_0_0_98824b928c25f6b0901afcd27339ce90.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանում շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը ։Հոկտեմբերի 9-ին Ղրղզստանում ՝ Իսիկ Կուլի ափին գտնվող «Էդելվեյս» զորավարժարանում, տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժության ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը։Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Տաջիկստանի զորակազմերը: Համատեղ զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը:ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում«Այս զորավարժություններն անցկացվում են՝ հաշվի առնելով ստեղծված համաշխարհային իրադրության իրողությունները ։ Մեր առջև կարևոր խնդիրներ են դրված կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործման և ներուժի ավելացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համակողմանի զարգացման նպատակով»,-զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Մուկամբետովը:Հիշեցնենք` Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին:
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35160755_243:0:2974:2048_1920x0_80_0_0_552d780453733eab141a1069799c6817.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, զորավարժություններ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ղրղզստան, զորավարժություններ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ զորավարժություններին շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում
10:09 09.10.2023 (Թարմացված է: 10:12 09.10.2023) Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմատրանսպորտային, կործանիչ և բանակային ավիացիա, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանում շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը ։
Հոկտեմբերի 9-ին Ղրղզստանում ՝ Իսիկ Կուլի ափին գտնվող «Էդելվեյս» զորավարժարանում, տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժության ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը։
«Զորավարժություններում ներգրավված է շուրջ 1500 զինծառայող, ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմատրանսպորտային, կործանիչ և բանակային ավիացիա, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Տաջիկստանի զորակազմերը: Համատեղ զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը:
«Այս զորավարժություններն անցկացվում են՝ հաշվի առնելով ստեղծված համաշխարհային իրադրության իրողությունները ։ Մեր առջև կարևոր խնդիրներ են դրված կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործման և ներուժի ավելացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համակողմանի զարգացման նպատակով»,-զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Մուկամբետովը:
Հիշեցնենք` Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին: