https://arm.sputniknews.ru/20231009/garik-galejany-ksharunaki-kmna-kalanqi-tak-67059541.html
Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Sputnik Արմենիա
Փաստաբանիվերաքննիչ բողոքը մերժվեց։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T17:43+0400
2023-10-09T17:43+0400
2023-10-09T17:57+0400
գարիկ գալեյան
կալանք
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54075155_0:0:1600:901_1920x0_80_0_0_f14f78fc18b6bd31ae8f8a11fef36201.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը`«Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը,կշարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։ Փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54075155_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f8103f77009c23c9d3c1b23e4028a170.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ գալեյան, կալանք, փաստաբան
գարիկ գալեյան, կալանք, փաստաբան
Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ
17:43 09.10.2023 (Թարմացված է: 17:57 09.10.2023) Փաստաբանիվերաքննիչ բողոքը մերժվեց։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը`«Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը,կշարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկությունն
իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեր բողոքը»,– գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2023 թ.
սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի
393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի
195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և
297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։ Փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։