https://arm.sputniknews.ru/20231009/erusaghemi-mvot-hrtirakvotsutjan-hetevanqvov-vnasvel-e-ahmad-kadirvovi-anvan-mzkity-67069279.html
Երուսաղեմի մոտ հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Կադիրովի անվան մզկիթը
Երուսաղեմի մոտ հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Կադիրովի անվան մզկիթը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրթիռների համազարկ էր արձակել Երուսաղեմի շրջանի ուղղությամբ։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T21:25+0400
2023-10-09T21:25+0400
2023-10-09T21:27+0400
մզկիթ
երուսաղեմ
գազայի հատված
հրթիռակոծություն
համաս
պաղեստին
ահմադ կադիրովի անվան մզկիթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67066816_0:166:1600:1066_1920x0_80_0_0_6a8c82ad19fc8e5bacdb768ca97a2754.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածից արձակված հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Հաջի Կադիրովի անվան մզկիթը, որը գտնվում է Երուսաղեմի մերձակայքում՝ Աբու Գոշ ավանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությանը։«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հրթիռի ուղիղ հարված է եղել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ահմադ Կադիրովի անվան մզկիթին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որին կցված է մզկիթի լուսանկարը՝ վնասման նշաններով և ծխի սյուներով։Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրթիռային համազարկ էր արձակել Երուսաղեմի շրջանի ուղղությամբ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։
երուսաղեմ
գազայի հատված
պաղեստին
ահմադ կադիրովի անվան մզկիթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67066816_179:0:1600:1066_1920x0_80_0_0_89cc707b0d259f72c82ffd85116069d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մզկիթ, երուսաղեմ, գազայի հատված, հրթիռակոծություն, համաս, պաղեստին, ահմադ կադիրովի անվան մզկիթ
մզկիթ, երուսաղեմ, գազայի հատված, հրթիռակոծություն, համաս, պաղեստին, ահմադ կադիրովի անվան մզկիթ
Երուսաղեմի մոտ հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Կադիրովի անվան մզկիթը
21:25 09.10.2023 (Թարմացված է: 21:27 09.10.2023) Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրթիռների համազարկ էր արձակել Երուսաղեմի շրջանի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածից արձակված հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Հաջի Կադիրովի անվան մզկիթը, որը գտնվում է Երուսաղեմի մերձակայքում՝ Աբու Գոշ ավանում։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հրթիռի ուղիղ հարված է եղել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ահմադ Կադիրովի անվան մզկիթին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որին կցված է մզկիթի լուսանկարը՝ վնասման նշաններով և ծխի սյուներով։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրթիռային համազարկ էր արձակել Երուսաղեմի շրջանի ուղղությամբ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով`
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։