https://arm.sputniknews.ru/20231009/erdvoghany-krkin-khvosel-e-zangezuri-mijancqi-ev-hajastani-het-haraberutjunneri-masin-67075103.html
Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Հարաբերությունների կարգավորման համար որպես առաջին քայլ Անկարան հիմա էլ Երևանից ցանկանում է այսպես կոչված միջանցքի բացում։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T23:21+0400
2023-10-09T23:21+0400
2023-10-09T23:24+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
«զանգեզուրի միջանցք»
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62544773_0:0:1600:901_1920x0_80_0_0_71219aa188f09a06b196c09242b117aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման պայմանով։ Այդ մասին Անկարայում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։Էրդողանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ այսպես կոչված միջանցքի բացումն առաջին բանն է, որ նա կցանկանար շեշտել։ Թե ուրիշ ինչ քայլեր է Անկարան ակնկալում, նա չի նշել։Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները նույնպես պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։Անկարան ու Բաքուն ճնշում են, Երևանը չի հանձնվում. ո՞վ է հորինել «Զանգեզուրի միջանցքը»
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62544773_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5625fb5c235a0704efe24beb2edd262c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, «զանգեզուրի միջանցք», հայաստան
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, «զանգեզուրի միջանցք», հայաստան
Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի հետ հարաբերությունների մասին
23:21 09.10.2023 (Թարմացված է: 23:24 09.10.2023) Հարաբերությունների կարգավորման համար որպես առաջին քայլ Անկարան հիմա էլ Երևանից ցանկանում է այսպես կոչված միջանցքի բացում։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման պայմանով։ Այդ մասին Անկարայում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները, եթե այն սկսի կատարել իր խոստումները։ Մասնավորապես, խոսքը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին է»,– հայտարարել է նա։
Էրդողանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ այսպես կոչված միջանցքի բացումն առաջին բանն է, որ նա կցանկանար շեշտել։ Թե ուրիշ ինչ քայլեր է Անկարան ակնկալում, նա չի նշել։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները նույնպես պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։