https://arm.sputniknews.ru/20231009/bvorely-em-artgvortsnakhararneri-artahert-nist-e-hravirel-67050188.html
Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել
Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել
Sputnik Արմենիա
Դիվանագետները քննարկելու են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T15:00+0400
2023-10-09T15:00+0400
2023-10-09T15:00+0400
եվրամիություն
ժոզեպ բորել
իսրայել
պաղեստին
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_0:50:1600:950_1920x0_80_0_0_b561cbc70eb7bbb1ce8ccbee15f390e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստ է հրավիրում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով:Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջապես շրջափակել Գազայի հատվածըՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d8b4f08f6b457f1654504e1d09c026ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ժոզեպ բորել, իսրայել, պաղեստին, գազայի հատված
եվրամիություն, ժոզեպ բորել, իսրայել, պաղեստին, գազայի հատված
Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել
Դիվանագետները քննարկելու են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստ է հրավիրում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով:
«Վաղը ես ԵՄ–ի արտաքին գործերի նախարարների արտակարգ խորհրդակցություն եմ հրավիրում՝ քննարկելու իրավիճակը Իսրայելում և տարածաշրջանում», - գրել է Բորելը X սոցցանցում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: