https://arm.sputniknews.ru/20231009/asum-einq-vor-kievin-nato-i-matakararats-zenqy-karvogh-e-taratsvel-zakharvovan-israjeli-masin-67062121.html
Ասում էինք, որ Կիևին ՆԱՏՕ-ի մատակարարած զենքը կարող է տարածվել. Զախարովան` Իսրայելի մասին
Ասում էինք, որ Կիևին ՆԱՏՕ-ի մատակարարած զենքը կարող է տարածվել. Զախարովան` Իսրայելի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում կոչ էին արել ստուգել զենքի ծագումը, որն օգտագործվել է Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ: 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T18:44+0400
2023-10-09T18:44+0400
2023-10-09T18:45+0400
ուկրաինա
զենք
նատօ
ռուսաստան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66045728_0:0:1500:844_1920x0_80_0_0_be51d03c93c460b4902f847485aaca13.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Կիևի ռեժիմին ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման ռիսկերի մասին, որոնք հետագայում տարածվում են աշխարհի երկրների «սև շուկաներում»: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։Ավելի վաղ ամերիկուհի կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը կոչ էր արել ստուգել զենքի ծագումը, որն օգտագործվել է պաղեստինցիների կողմից Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ, և ենթադրել էր, որ այն կարող էր նրանց մոտ հայտնվել նաև Ուկրաինայից:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66045728_199:0:1324:844_1920x0_80_0_0_9b8ac8536c96d401228117d8b186a4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, զենք, նատօ, ռուսաստան, մարիա զախարովա
ուկրաինա, զենք, նատօ, ռուսաստան, մարիա զախարովա
Ասում էինք, որ Կիևին ՆԱՏՕ-ի մատակարարած զենքը կարող է տարածվել. Զախարովան` Իսրայելի մասին
18:44 09.10.2023 (Թարմացված է: 18:45 09.10.2023) Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում կոչ էին արել ստուգել զենքի ծագումը, որն օգտագործվել է Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Կիևի ռեժիմին ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման ռիսկերի մասին, որոնք հետագայում տարածվում են աշխարհի երկրների «սև շուկաներում»: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Մեկուկես տարի Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ճեպազրույցների ժամանակ խոսում էի այն մասին, թե ինչպես է Զելենսկուն մատակարարվող ՆԱՏՕ-ի (առաջին հերթին՝ ամերիկյան) զենքը տարածվում «սև շուկաներում»։ Պատճառը նույնպես նշում էի՝ կոռուպցիան Ուկրաինայում, ինչպես նաև Վաշինգտոնի և Կիևի կոռուպցիոն հատման կետը։ Ասում էի, զգուշացնում էի, խնդրում էի համաշխարհային լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել»,-գրել է Զախարովան։
Ավելի վաղ ամերիկուհի կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը կոչ էր արել ստուգել զենքի ծագումը, որն օգտագործվել է պաղեստինցիների կողմից Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ, և ենթադրել էր, որ այն կարող էր նրանց մոտ հայտնվել նաև Ուկրաինայից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով`
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։