https://arm.sputniknews.ru/20231008/israjeli-pashtpanutjan-banaky-hajtararel-e-vor-derevs-chi-verahskum-iravitshaky-erkrum-67018600.html
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դեռևս չի վերահսկում իրավիճակը երկրում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դեռևս չի վերահսկում իրավիճակը երկրում
Sputnik Արմենիա
Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել են մի քանի հարյուր, հնարավոր է ՝ մինչև հազար ՀԱՄԱՍ-ի մարտիկներ: 08.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-08T11:22+0400
2023-10-08T11:22+0400
2023-10-08T11:29+0400
իսրայել
պաղեստին
պատերազմ
համաս
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին հայտարարել է, որ դեռևս չի հաջողվել երկրում իրավիճակը լիարժեք վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։Նա նաև նշել է, որ այն բանից հետո, երբ կհաջողվի վերականգնել վերահսկողությունը, իշխանությունները կփակեն սահմանը և կսկսեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Զինվորականների ներկայացուցիչների խոսքով ՝ Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել են մի քանի հարյուր, հնարավոր է ՝ մինչև հազար ՀԱՄԱՍ-ի մարտիկներ:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 256-ի, ևս 1788 մարդ տուժել է:Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Ի՞նչ է կատարվում Իսրայելում. հրթիռակոծության հետևանքներըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, պատերազմ, համաս
իսրայել, պաղեստին, պատերազմ, համաս
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դեռևս չի վերահսկում իրավիճակը երկրում
11:22 08.10.2023 (Թարմացված է: 11:29 08.10.2023) Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել են մի քանի հարյուր, հնարավոր է ՝ մինչև հազար ՀԱՄԱՍ-ի մարտիկներ:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին հայտարարել է, որ դեռևս չի հաջողվել երկրում իրավիճակը լիարժեք վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ շարունակում ենք պայքարել ՝ մաքրելով վերջին տները, բնակավայրերը, համայնքները և բազաները: Ուզում ենք հուսալ, որ շուտով մենք կկարողանանք հայտարարել, որ վերջապես վերականգնել ենք ինքնիշխանությունն ու կարգուկանոնը Իսրայելում։ Բայց դրան դեռ չի հաջողվել հասնել։ Դա կլինի մեր թիվ մեկ առաջնահերթությունը», - ասել է Կոնրիկուսը։
Նա նաև նշել է, որ այն բանից հետո, երբ կհաջողվի վերականգնել վերահսկողությունը, իշխանությունները կփակեն սահմանը և կսկսեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Զինվորականների ներկայացուցիչների խոսքով ՝ Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել են մի քանի հարյուր, հնարավոր է ՝ մինչև հազար ՀԱՄԱՍ-ի մարտիկներ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 256-ի, ևս 1788 մարդ տուժել է:
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։