00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի անարյուն հեռանալը հնարավոր է միայն իմպիչմենտով. Վահե Հովհաննիսյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Բաժանորդագրվել
Հովհաննիսյանը կարծում է, որ եթե գործող իշխանությունը մնա, Հայաստանի փլուզումը լինելու է նույնքան ինտենսիվ, նույնքան քաոտիկ, ինչպես Արցախինը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գործող իշխանության անարյուն հեռացման համար անհրաժեշտ է պայքարի նոր ձևաչափ, նոր հարթակ, որը հստակ խնդիր կդնի` Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
Հովհանիսյանի գնահատմամբ` հայ ժողովուրդը ունի պոտենցիալ, կան 30-40 և ավելի գործիչներ, որոնք կարող են ձևավորել նոր հարթակ և ի զորու են մի աղետից մյուսը չտանել երկիրը ու կայունացնել իրավիճակը։
«Որպես առաջին քայլ, պետք է ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից, լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից և պայքարել թուրքական գործակալական ցանցի մեդիա տեռորի դեմ։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է»,–ասաց նա։
Հաջորդ կարևոր քայլը, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն է խորհրդարանում։ Հովհաննիսյանը վստահ է` հասարակության, պետական համակարգի, ուժայինների, իշխող խմբակցության հետ գրագետ աշխատանքով հնարավոր է խորհրդարանում հասնել իմպիչմենտի։
«Նա պետք է հեռացվի։ Պետք է ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ, թե ինչու է դա պետք։ Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց ու մասնագետների աշխատանքի դաշտ է»,–ընդգծեց վերլուծաբանը։
Լևոն Տեր–Պետրոսյանը գնահատում է ընդդիմության տրամադրվածությունը
Հովհաննիսյանը կարծում է, որ հանրային ճնշումները մեծացնելուն զուգահեռ պետք է սկսել շփումները իշխանության տարբեր օղակների հետ, առաջին հերթին՝ ուժայինների՝ բացատրելով, թե ինչ է սպասում և ինչպես է հնարավոր աղետը կասեցնել։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է երկխոսություն իշխող խմբակցության հետ։
«Վստահ եմ, որ իշխող ուժի 90 տոկոսը ոգևորված չէ Արցախի կորստով, իրենք շատ լավ իրենց հոգու խորքում հասկանում են, որ այն, ինչ չհաջողվեց երկու-երեք հազար տարում անել, իրենց հաջողվեց 2-3 տարում։ Այս առումով պետք չէ բոլորին նայել որպես դավաճան։ Ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք ԱԺ–ում ստանալ իմպիչմենտ»,–հավելեց նա։
Մեկ այլ կարևոր քայլ քաղաքական վերլուծաբանը համարում է երկխոսությունը աշխարհի ազդեցիկ հայերի հետ։
Միևնույն ժամանակ Հովհաննիսյանն ընդգծում է իշխանության հեռացման համար ձևավորված նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին և Արևմուտքին։
«Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։ Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ»–ընդգծեց նա։
Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել. Փաշինյանը` ընդդիմությանը
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից արդեն իսկ ձևավորված հարթակին, Հովհաննիսյանը դժվարանում է ասել, թե որն է նրանց անհաջողությունների պատճառը, գուցե ժամանակը չէ կամ նրանց ձևակերպումներն ու պատկերացումները ճիշտ չեն ու այնքան էլ համապատասխան չեն իրավիճակին, բայց համոզված է` Արցախի դատարկվելուց հետո հին կուսակցությունները, քաղաքական միավորները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և այլն, բոլորը անցել են պատմության գիրկը և իրենց ունեցած բովանդակությամբ անելիք չունեն։
Նա կարծում է, սակայն, որ այդ կուսակցություններում կան մարդիկ, որոնք կարող են ազատվել կուսակցական կաշկանդվածությունից, դառնալ նորի անդամ, նորը ստեղծող։ Հին թշնամանքը, հին պատկերացումներն ու մեղադրանքներն այլևս անիմաստ են ու խանգարելու են նոր հարաբերությունների ստեղծմանը։
«Միանշանակ պետք է ամբողջովին նոր քաղաքական խոսք ձևավորվի, որովհետև նոր իրականություն է։ Ոչ ոք չկարողացավ 2-3 հազար տարի Արցախում ապրող հային այնտեղից հանել, Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը հաջողվեց։ Նոր պատմություն է գրվում ՀՀ–ում, նոր քարտեզ, հետևաբար` նոր ձևակերպումներով։ Բայց ես շեշտեմ` նոր մարդիկ լուսնից չեն իջնելու»,–ընդգծեց նա
Ամփոփելով` Հովհաննիսյանը նշեց` հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակցությունն այլևս անհնար է, ուստի եթե գործող իշխանությունը մնա, Հայաստանի փլուզումը լինելու է նույնքան ինտենսիվ, նույնքան քաոտիկ, ինչպես Արցախինը, և հարց կառաջանա` արդյոք հայ ժողովուրդն արժանի է պետականություն ունենալու։
Ընդդիմությունը կհրաժարվի՞ ամբիցիաներից. Հակոբյանը խոսել է Վազգեն Մանուկյանի առաջարկի մասին
Լրահոս
0